❗️ԿԸՀ-ն մերժեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Խաչատուրի Ուրիխանյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածու։
📌Նա փաստաթուղթ չի ներկայացրել այն մասին, որ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի է հանդիսացել և ՀՀ-ում է բնակվել։
📎Ուրիխանյանին ժամանակ է տրվել բացակայող փաստաթուղթը ներկայացնելու համար, սակայն այն չի ներկայացվել։