«Մենք առյուծի բեղերի հետ էինք խաղում՝ 50/50 հույսով՝ Իրանը կխփի, թե չի խփի»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն անդրադարձել է TRIPP-ին, Հայաստանի իշխանությունների քայլերին և Իրանի հնարավոր արձագանքին տարածաշրջանային գործընթացներին։
«Մենք Իրանի մի շուկայի չափ ենք մեր տարածքով, և հետո մենք որոշել ենք, որ կարող ենք մեծերի կռվի մեջ մտնել ու մեզ թվա, թե հավասա՞ր ենք։ Չի լինում նման բան։ Միջազգային հարաբերությունները իր տրամաբանությունն ունեն։ Միջազգային հարաբերություններում փոքրերը առավելություն ունեն մեծերի նկատմամբ՝ փոքրերի փոքրիկ չարաճճությունները կարող են ներվել։ Բայց երբ փոքրերը սկսում են կամ փորձեր են անում դառնալ գործիք մեծերից մեկի ձեռքին մյուսի դեմ պայքարում, պատժվում է շատ խիստ։ Վերևը Աստված կա, որ մենք TRIPP-ը դեռ չսկսած, ըստ էության, ավարտվեց։ Եվ ես վստահ եմ, որ ավարտվեց։ Եվ Աստված խնայեց մեզ, ըստ էության, այս անգամ»։
🎦 զրույցն ամբողջությամբ