Author: Telegram

  • Սուրբ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. …

    Սուրբ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Պարոնյան-Պռոշյան փողոցների կենսունակությունը կորցրած թեղիների տեղում տնկվում են…

    🟨 Պարոնյան-Պռոշյան փողոցների կենսունակությունը կորցրած թեղիների տեղում տնկվում են սոֆորա ճապոնական ծառատեսակներ։ Միայն այս հատվածում այսօր տնկվել է 53 ծառ, ևս 28-ը կտնկվի վաղը։
    ▫️Սրանք գեղազարդ, մեծ սաղարթով ցրտադիմացկուն և ջերմասեր ծառեր են, որոնք ապահովում են ոչ միայն ստվերային ծածկ, այլև գեղեցիկ տեսք են հաղորդում քաղաքային միջավայրին։
    Երևանի քաղաքապետարան

  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ իր երկրի զորքերը չեն ներքա…

    Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ իր երկրի զորքերը չեն ներքաշվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Մերձավոր Արևելքում սրվող պատերազմի մեջ։
    Այս մասին հայտնում է բրիտանական The Independent-ը՝ վկայակոչելով վարչապետ Քիր Սթարմերի խոսքերը։

    «Սա մեր պատերազմը չէ, և մենք չենք ներքաշվելու դրա մեջ», — ասել է Սթարմերը՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան կշարունակի պաշտպանական գործողություններ ձեռնարկել և աշխատել Հորմուզի նեղուցը վերաբացելու ուղղությամբ։

    Նա հայտարարել է, որ Լոնդոնը պաշտպանական գործողություններ է ձեռնարկել և այս պատերազմի սկսվելուց մեկ-երկու ժամ անց բրիտանացի օդաչուներին օդում է պահել՝ պաշտպանելով իր քաղաքացիների կյանքը, բրիտանական շահերը և տարածաշրջանում իր դաշնակիցներին։

  • ️Թուրքիան դարձյալ հայտարարել է, որ իր օդային տարածքում Իրանից արձակված բա…

    ️Թուրքիան դարձյալ հայտարարել է, որ իր օդային տարածքում Իրանից արձակված բալիստիկ հրթիռ են չեզոքացրել։ Ադրբեջանը, իհարկե, դատապարտել է։

  • Քոչարյանը պինդ տղայա, իրեն եմ աջակցելու. քաղաքացի…

    ♦️ Քոչարյանը պինդ տղայա, իրեն եմ աջակցելու. քաղաքացի

  • NEWS.am pinned «Կներքաշվե՞ն Ադրբեջանը եւ Թուրքիան պատերազմի մեջ. Իսրայելը այդ մտ…

    NEWS.am pinned «Կներքաշվե՞ն Ադրբեջանը եւ Թուրքիան պատերազմի մեջ. Իսրայելը այդ մտքից չի հրաժարվում I ԼՈՒՐԵՐ I 20:00 https://www.youtube.com/watch?v=PRIB1C6QtfA»
  • Вместо необоснованных обвинений в адрес Церкви и Католикоса, властям следует пе…

    ❗️⛪️ Вместо необоснованных обвинений в адрес Церкви и Католикоса, властям следует пересмотреть свои позиции в отношении Церкви – заявление Первопрестола
    В Пресс-канцелярии Первопрестольного Святого Эчмиадзина прокомментировали видеообращение руководителя аппарата премьер-министра Араика Арутюняна, в котором он возложил ответственность за инцидент в церкви Святой Анны на Армянскую Церковь и Католикоса Всех Армян.
    В официальном ответе выражается глубокое сожаление в связи с произошедшим в праздник Цахказард (Вербное воскресенье), что нарушило молитвенную атмосферу в храме. Инцидент в ходе визита премьера назван прямым следствием антицерковной кампании властей.

    «Произошедшее следует рассматривать как результат антицерковной кампании властей и их незаконных действий, оскорбляющих религиозные чувства верующих и провоцирующих подобные протесты.
    Вместо необоснованных обвинений в адрес Армянской Церкви и Католикоса Всех Армян, властям следует пересмотреть свои позиции в отношении Церкви, духовенства и национально-духовных ценностей.
    Эта позиция пагубна для нации, она раскалывает наш народ и приводит к подобным прискорбным явлениям», — заявили в пресс-канцелярии.

    @rusyerevantoday

  • Իրանից արձակված բալիստիկ հրթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք, նախքան այն կխոց…

    🇹🇷 Իրանից արձակված բալիստիկ հրթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք, նախքան այն կխոցվեր Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից, հայտնում է Թուրքիայի ՊՆ-ն:
    📌 Սա արդեն չորրորդ նմանատիպ միջադեպն է ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի մեկնարկից ի վեր։ |azatutyun.am|

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հերքում է ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ Հակ…

    🚫 «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հերքում է ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի մեղադրանքները՝ դրանք որակելով որպես «անհաջող ֆիլմ» և քաղաքական հետապնդում։
    ⚖️ Ըստ կուսակցության հայտարարության՝ իրավապահների գործողությունները նպատակ ունեն ճնշել ընդդիմադիր ուժին, իսկ առաջնորդ Սամվել Կարապետյանի շուրջ տասը ամիս տևող կալանքն ակնհայտ ապօրինի է։
    💰 Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր Արմավիրի մարզում ընտրակաշառքի սխեմայի բացահայտման մասին։ Ըստ իրավապահների՝ Մեծամորում գործող «Մեր ձևով» ՀԿ-ում քաղաքացիներին ձևական գրանցել են որպես աշխատակիցներ և աշխատավարձի տեսքով ընտրակաշառք տվել՝ 2026-ի խորհրդարանական ընտրություններում ձայներ ապահովելու համար։
    👉 ԱՎԵԼԻՆ