🥇Գարիկ Կարապետյանը՝ Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 110 կգ քաշային ծանրորդների պայքարում Գարիկ Կարապետյանը պոկում վարժության առաջին մոտեցմամբ բարձրացրեց 183 կգ, այնուհետ 189 կգ, որը պոկում վարժության Եվրոպայի առաջնության նոր ռեկորդ էր: