Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը աներևակայելի նման են իրար. Միքայել ՄինասյանԻրականում, կա ճշմարտություն մեր փեսու (չշեշտեմ` կոնկրետ որ փեսու) գրածի մեջ` Քոչարյանին բնորոշումների մասով:
Բայց լավ կլինի` մի այսպիսի հոդված էլ ինքն իր մասին երկնի ու նկարագրի, թե ինքը ինչով է նման այն Նիկոլին, որին ինքը «շանտաժի ահի տակ» ֆինանսավորում էր տարիներ շարունակ, որ նաև Քոչարյանի դեմ աշխատեր ու նրա շուրև ձևավորեր այն կերպարը, որն այսօր այդքան քննադատվում է:
Թե չէ իսկապես Քոչարյանը կտրված էր ու մինչ օրս է, կտրված է ժողովրդից էլ, իրականությունից, ու Նիկոլն էլ, ինչպես նրբորեն գովում է նրան ժամանակին իրեն հովանավորած մեր փեսեն, էս ժողովրդին, որին դուք տարիներ շարունակ էժանագին սերիալներով փորձում էիք «կրթել», որ միշտ մնա 5000 դրամանոց էլեկտորատ, իրոք շատ լավ է ճանաչում:
Բայց ինքը քեզ ու ձեզ` իրար միս ուտող քաղաքական գործիչներիդ էլ է շատ լավ ճանաչում, դրա համար էլ 8 տարի շարունակ ձեզ` բոլորիդ, շատ լավ օգտագործում է իրար դեմ ու ի շահ իրեն:
Դուք բոլորդ` Քոչարյան, Սարգսյան, Միքայել Մինասյան և այլք, կամա թե ակամա աշխատում եք Նիկոլի օգտին ու սպասարկում եք «ձեր սիրելի» Նիկոլի շահը:
2021 թվից մինչ օրս դուք ուզում եք իրար հաղթել իբրև թե Նիկոլի դեմ պայքարում, արդյունքում դեռևս Նիկոլն է հաղթում ձեզ:
Կարճ ասած` ամոթ ձեզ, քեզ էլ` մեր փեսա (ոչ էն լավ փեսա), քո «սիրելի» Քոչարյանին էլ, ձեր երկուսի շատ սիրելի Նիկոլին էլ:
Հոդվածն ամբողջությամբ` այստեղ
👇https://makaryannews.am/8631.html