Թագավորական ռազմածովային նավատորմի, ռազմաօդային ուժերի, տիեզերական և մշտական միացյալ շտաբի հետախուզական ծառայությունները միավորվում են մեկ կազմակերպության մեջ՝ Ռազմական հետախուզական ծառայություններ (Military Intelligence Services, MIS), ինչը պայմանավորվում է ՌԴ-ից եկող սպառնալիքով։
Մեծ Բրիտանիայում վստահ են, որ սա առավել արագ կդարձնի հետախուզական տվյալների հավաքագրումը, վերլուծությունը և փոխանցումն այն պայմաններում, երբ վերջին մեկ տարում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության նկատմամբ լրտեսության դեպքերը զգալի աճել են։
Ավելին, բացի միասնական ռազմական հետախուզությունից (MIS), բրիտանական պաշտպանական գերատեսչությունը որոշել է ստեղծել նաև միասնական պաշտպանական հակահետախուզություն (Defence Counter-Intelligence Unit, DCIU)։
Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին նշել է, որ այս ամենը թույլ կտա ունենալ առավել հստակ պատկեր, թե իրենց հակառակորդներն ինչ կարող են ձեռնարկել, ինչպես կարող են իրենք պաշտպանել սեփական զինված ուժերը, կրիտիկական կարևորության ենթակառուցվածքները և այլն։