«Ադրբեջանի և Հայաստանի պահանջները հայելային չեն․ չեք տեսնի հայաստանցի պաշտոնյա, ով ասում է, որ Ադրբեջանը պետք է փոխի սահմանադրությունը»։
«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն է։
«Մեր շահերից չխոսելը ոչ թե բերեց նրան, որ ադրբեջանցիները պահանջները հանեցին, այլ բերեց նրան, որ ադրբեջանցիները ավելի լկտիացան։ Պահանջները ավելացան, ու հիմա իրենք պահանջում են, խոշոր հաշվով, ամեն ինչ՝ ոչ միայն ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, ոչ միայն տարածքային պահանջներ, այլ ասում են՝ «Երևանը ադրբեջանական քաղաք է», «Էջմիածինը Հայ առաքելական եկեղեցունը չէ, ադրբեջանական է»․․․ Այսինքն մեր դիմադրություն ցույց չտալը բանակցությունների սեղանին հանգեցրեց դրան»։
🎦զրույցն ամբողջությամբ