ՊՎԾ-ն Վերաքննիչ դատարանում ևս պարտվեց «Հետքին»
Վերաքննիչ դատարանը օրեր առաջ՝ ապրիլի 3-ին, որոշում է կայացրել՝ մերժել Պետական վերահսկողական ծառայության բողոքը և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2025թ. դեկտեմբերի 19-ի վճիռը թողել անփոփոխ։
💡 Հիշեցնենք՝ Պետական վերասկողական ծառայությունը 2025թ. հունվարի 13-ին հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի և Սուսաննա Մուրադյանի։ ՊՎԾ-ն պնդում էր՝ արատավորվել է իր պատիվն ու արժանապատվությունը։ Դեկտեմբերի 19-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճռով հայցը մերժվել էր, քանի որ պետական մարմինը հանրային իշխանություն կրող է, ոչ թե «պատիվ», «արժանապատվություն» և «գործարար համբավ» հասկացություն կրող մասնավոր անձ։
📌 ՊՎԾ-ն «Հետքից» պահանջում էր հերքում, ինչպես նաև՝ 2-ական մլն դրամ փոխհատուցում՝ խմբագրությունից և իր նախկին աշխատակից Սուսաննա Մուրադյանից։
ՊՎԾ-ն դատարանում պարտվեց «Հետքին» Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը դեկտեմբերի 19-ին մերժեց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) հայցն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի և Սուսաննա Մուրադյանի՝ ՊՎԾ-ի վերաբերյալ հրապարակման…
ՊՎԾ-ն Վերաքննիչ դատարանում ևս պարտվեց «Հետքին»
Նման դատական վարույթները, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեի հաշվին, ոչ միայն անհարկի ծանրաբեռնում են դատարանները, այլև…