Սիմուլյանտը` սիգար-բարում. Իշխան Զաքարյանն այլևս վատառո՞ղջ չէ
Երկու տարուց ավելի «բժշկի թղթով» Ազգային ժողով չգնացող, բայց աշխատավարձ և պարգևավճար ստացող «անկախ» պատգամավոր Իշխան Զաքարյանին այսօր նկատել են Մաշտոցի պողոտայի սիգար-բարից դուրս գալիս:
Փաստացի թղթերով «վատառողջ» Իշխան Զաքարյանը, որ ԱԺ էր անցել «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով, ըստ էության` սիմուլյանտություն է անում` իբրև թե առողջական խնդիրներ ունենալու պատրվակով Ազգային ժողով չի գնում, օրենքով սահմանված իր պարտականությունները չի կատարում, բայց ամեն օր տնից դուրս է գալիս, ազատ շրջում է քաղաքում, նաև այցելում սիգար-բար` հավանավար հենց սիգար ծխելու և առողջությունը էլ ավելի քայքայելու:
Զարմանալի է, որ նրա «սիմուլյանտությունը» ոչ մի կերպ չեն նկատում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, և չեն զլանում ամեն ամիս աշխատանքի չգալու դիմաց նրան մեր հարկերի հաշվին աշխատավարձ ու պարգևավճար բաժանել: