Այսօր՝ 8:30-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում տուրբոմղիչի անսարքության պատճառով կրակ է բռնկվել, գործել է շարժիչային հակահրդեհային ավտոմաատ համակարգը։
Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ, ուղեւորները տարհանվել են անվտանգ հեռավորության վրա։ Լրացուցիչ օգտագործվել են ավտոբուսում առկա 2 կրակմարիչները։
«Հրդեհը մարվել է վարորդի և պարեկային ծառայողի ուժերով 3-5 րոպեում։ Ապահովության համար դեպքի վայր է մոտեցել 911 ծառայության խումբը»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: