🗳 Անկախ դիտորդ դաշինքը համարում է, որ ընտրական գործընթացների կարգավորումների, ընտրությունների բարեվարքության հետ ուղղակի առնչություն չունեցող փոփոխությունը, որը վերաբերում է կուսակցությունների դաշինքների անուններից անձնանունները բացառելուն, այս ժամանակահատվածում չպետք է դիտարկվեր որպես առաջնային՝ ընկալվելով որպես լրացուցիչ բեռ առաջիկա ընտրություններին մասնակցող սուբյեկտներից ոմանց վրա։
📌 Միաժամանակ, Անկախ դիտորդը նշում է, որ համամասնական ընտրակարգի առանցքում պետք է լինի կուսակցությունների, քաղաքական ծրագրերի ու գաղափարախոսությունների մրցակցությունը, և ոչ անձակենտրոն մոտեցումը, որը շարունակում է մնալ հայաստանյան քաղաքական մշակույթում։
📢 «Հենց այդ նպատակով 2022թ․ Ընտրական օրենսգրքում փոփոխություններով սահմանվել էր դաշինքների անվանումներում անձնանունների, տեղանունների, վիրավորական արտահայտությունների օգտագործման արգելքը՝ նույնանման արգելք դնելով նաև կուսակցությունների անվանումների վրա։
🔸 Մեզ համար անհայտ պատճառներով առանց որևէ հիմնավորման և քննարկման դուրս մնացած այս կարգավորումը պետք է վերականգներ նշված արգելքը»,- ասված է Անկախ դիտորդ դաշինքի հայտարարության մեջ։