🚆 Թուրքիան և Հայաստանը քննարկել են երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերականգնումըԹուրքիայի տրանսպորտի նախարար
Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ Բրյուսելում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Դավիթ Խուդաթյանի հետ քննարկել է նախկինում գործող
երկաթուղային և ավտոմոբիլային կապերի վերականգնման աշխատանքները։
Կողմերը նաև անդրադարձել են
Կարս-Անի հատվածում գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնմանը, ինչպես նաև քննարկել են Թուրքիայի և Հայաստանի միջև
տրանսպորտային կապերի վերականգնման, վարորդների վիզաների և սահմանային անցումների դյուրացման հարցերը։
🔗 aravot.am | @aravot