🔹Դուք եք ձեր զինվորներին գերեզման տանում, այլ ոչ թե Իրանը, գրել է ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատար Սեյեդ Մայիդ Մուսավին՝ պատասխանելով ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին, որը X-ի իր էջում գրել էր «վերադարձ քարե դար»՝ նկատի ունենալով Թրամփի ավելի վաղ հնչեցրած արտահայտությունը
📌«Դուք եք ձեր զինվորներին գերեզման տանում, այլ ոչ թե Իրանը, որը, ըստ ձեզ, պետք է վերադառնա քարի դար։ Հոլիվուդյան պատրանքներն այնքան են թունավորել ձեր մտածողությունը, որ ունենալով ընդամենը 250 տարվա համեստ պատմություն՝ դուք սպառնում եք մի քաղաքակրթության, որն ավելի քան 6000 տարեկան է»,- գրել է Մուսավին։
🔹Մենք առաջիկա 2–3 շաբաթվա ընթացքում նոր հզորագույն հարվածներ կհասցնենք Իրանին։ Մենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար, որտեղ և նրա տեղն է, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետությանն ուղղված իր ուղերձում