Հայաստանի իշխանությունները վստահ են, որ Ադրբեջանում պահվող հայերի շուտափույթ ազատ արձակումը ևս մեկ քայլով կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։
Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ադրբեջանում պահվող անձանց, գերիների վերաբերյալ դիրքորոշումը նույնն է, ես գերադասում եմ այս հարցի շուրջ բարձրաձայն և հրապարակային չխոսել, այլ աշխատել։ Երբ արդյունք է լինում, հանրությունը տեղեկացվում է։ Մենք ողջունում ենք վերջերս 4 գերիների ազատ արձակումը և վստահ ենք, որ բոլոր մնացած պահվող անձանց շուտափույթ ազատ արձակումը ևս մեկ քայլով կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։ Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, նաև Ադրբեջանի և առաջին հերթին Ադրբեջանի գործընկերների հետ ենք այս մասին խոսում։ Այս պահին արդյունք չկա։ Սա այն հարցն է, որ կամ կա արդյունք, կամ չէ։ Աշխատում ենք, իհարկե, չի կարող այս հարցը վերանալ մեր օրակարգից, արդյունք լինի կիմանաք»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։