⚖️ Սրբուհի Գալյան․ ընտրությունների անվավեր ճանաչելու հիմքեր չկանԱրդարադատության նախարարի խոսքով՝
7 քաղաքական ուժերի դիմումներում ներկայացված փաստարկները բավարար չեն ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար։
Նա նշել է, որ
ընտրակաշառքի դեպքեր եղել են, սակայն դրանք, ըստ կառավարության,
չեն ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա, իսկ մեղավորները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։
Գալյանը նաև հայտարարել է, որ
ՔՊ-ում ԱԺ ղեկավարության ընտրության գործընթացը օրինական է, քանի որ ընտրությունների արդյունքները ուժի մեջ են, մինչև ՍԴ-ն այլ որոշում չկայացնի։ IMEI կոդերի միասնական շտեմարանի վերաբերյալ էլ վստահեցրել է, որ նախաձեռնության նպատակը
մաքսանենգ ներմուծումների կանխարգելումն է, ոչ թե քաղաքացիների վերահսկողությունը։
aravot.am | @aravot