📣 ԵՄ հանձնաժողովը որոշում է կայացրել, որ հայաստանյան մի շարք ապրանքներ ԵՄ կարտահանվեն և կներկրվեն առանց մաքսատուրքի, այսինքն՝ ազատ առևտրի ռեժիմով․ Նիկոլ Փաշինյան
📃 Փաշինյանը նշել է, որ այս որոշումը կվերաբերի ընդհանուր առմամբ Հայաստանից պոտենցիալ արտահանումների շուրջ 80 տոկոսին։ Նա արձանագրեց, որ որոշման ամբողջական ուժի մեջ մտնելը որոշակի ժամանակ կպահանջի, որովհետև անդամ երկրները այս ընթացքում պետք է որոշումներ կայացնեն, և Եվրոպական խորհրդարանը պետք է համապատասխան բանաձև ընդունի։
📌 Փաշինյանը նշեց, որ համատեղ ծրագրեր կիրականացվեն մասնավոր հատվածին աջակցելու համար, որ նրանք նաև համապատասխան կադրեր պատրաստեն, տեղյակ կլինեն՝ լեզվի իմացությունից մինչև օրենսդրության իմացություն։
🗣 «Ես ուզում եմ, որ մենք գնահատենք այս իրադարձությունը․ սա շատ էական և շրջադարձային պահ է։ ԵՄ 450-միլիոնանոց շուկան բարձր գնային սեգմենտի շուկա է, բայց նաև բարձր ստանդարտների շուկա է։ Մենք չենք կարող ԵՄ դույլով ծիրան տանել։ Ի վերջո, լավ առիթ է, որ սննդի ստանդարտները, որոնք ունենք թղթի վրա, նաև իրական կյանքում իրականացնենք», — նշեց ՀՀ վարչապետը։ |1lurer.am|
💰🇦🇲 Եվրոպական հանձնաժողովի նախագահը Երևանում հայտարարել է Հայաստանին տրամադրվող լայնածավալ ֆինանսական և տնտեսական աջակցության մասին։ 🔸 «Ես հայտարարեցի նոր՝ 200 միլիոն եվրոյի «Գլոբալ դարպասներ» փաթեթի մասին՝ փոխկապակցվածության միջոցով խաղաղություն հաստատելուն…