‼️Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է🔽«Փաստ»-ը
գրում է. Փոքր կուսակցությունների առանձին մասնակցությունը կարող է ծառայել գործող իշխանության շահերին։
⚡️2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում ակտիվանում են համախմբման անհրաժեշտության մասին քննարկումները։ Մասնագետները միանշանակ գնահատում են՝ ցածր վարկանիշ ունեցող քաղաքական ուժերի միայնակ կամ մասնատված մասնակցությունը կարող է հանգեցնել ձայների փոշիացման, ինչը, ի վերջո, աշխատում է գործող իշխանության օգտին՝ ամրապնդելով նրա դիրքերը։
🔴Այս ընտրություններում առանցքային նշանակություն ունի ընտրողների բարձր մասնակցությունը։ Մասնագետների համոզմամբ՝ հենց մասնակցության բարձր մակարդակն է այն գործոնը, որը կարող է խոչընդոտել գործող իշխանության վերարտադրմանը։ Նշվում է, որ ընդդիմության գլխավոր խնդիրը ոչ միայն ընտրություններին մասնակցելն է, այլև ընտրողներին մոբիլիզացնելը։
🔥Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ապահովել իրական մրցակցություն և նվազեցնել իշխանության վերարտադրման հավանականությունը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք