Հակակոռուպցիոն դատարանի վճռով Հայաստանի Հանրապետությանը վերադարձված 7 հազար քմ ընդհանուր մակերեսով հողամասը Կառավարության որոշմամբ ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը՝ անորոշ ժամկետով Հայանտառ ՊՈԱԿ-ին տրամադրելու նպատակով:
Հարցը կառավարության նիստում զեկուցեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Հարցը կառավարության նիստում զեկուցեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Նախագծով առաջարկվում է ՀՀ սեփականությանը հանդիսացող, հեռուստաաշտարակին հարող 7 հազար քմ ընդհանուր մակերեսով, 417 մլն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը, այնուհետև անորոշ ժամկետով տրամադրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին»,- ասաց Խուդաթյանը:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հավելեց, որ հեռուստաաշտարակին հարող տարածքում ևս 5 հողամաս էր նախկինում ամրացվել Շրջակա միջավայրի նախարարությանը: Աննա Վարդապետյանը հայտնեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հաշտության 10-րդ համաձայնությունն է ստորագրվել: