Նիկոլ Փաշինյանը սույն թվականի դեկտեմբերի 9–10-ը պաշտոնական այցով մեկնել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այցը ուշագրավ էր նրանով, որ Փաշինյանը խոսեց տարածաշրջանային խաղաղության մասին՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև Արցախի հարցին։ Նա իր խոսքը կառուցեց այն կեղծ թեզի վրա, որ եթե քննարկվում է արցախցիների վերադարձը Արցախ, ապա Ադրբեջանը «համարժեքորեն» առաջ է քաշում նախկինում Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի հարցը։
Ինչքան էլ Փաշինյանը փորձում է առաջ տանել իր կողմից առաջարկվող այս «կեղծ համարժեքության» թեզը, հայ հասարակությունը այն մերժում է, քանի որ այդ երկու երևույթները համարժեք չեն ո՛չ պատճառներով, ո՛չ հետևանքներով։ Արցախցիները բռնի տեղահանվել են ցեղասպանական սպառնալիքի պայմաններում, մինչդեռ Հայաստանից ադրբեջանցիների հեռացումը տեղի է ունեցել լրիվ այլ պատմական ու քաղաքական իրողությունների շրջանակում։
Արցախցիների տեղահանումը տեղի է ունեցել՝
• ռազմական հարձակման,
• էթնիկ զտման,
• ֆիզիկական ոչնչացման բաց սպառնալիքի պայմաններում։
Ի տարբերություն դրա՝ 1988–1991 թվականներին Հայաստանից ադրբեջանցիների հեռացումը տեղի է ունեցել ԽՍՀՄ փլուզման համատեքստում և չի եղել պետական մակարդակով կազմակերպված ցեղասպանական քաղաքականության հետևանք։ Ավելին, ադրբեջանցիների մեծ մասը վաճառել էր Հայաստանում ունեցած իր գույքը։
Միջազգային հարթակներում Փաշինյանի կողմից Արցախը ներկայացվում է բացառապես որպես «փախստականների իրավունքների խնդիր», ինչի արդյունքում միջազգային հանրության համար այն աստիճանաբար վերածվում է լուծված տարածքային հարցի։ Ապագայում կարող է հնչել հետևյալ ձևակերպումը․ «Արցախի քաղաքական հարց չկա, կա միայն հումանիտար խնդիր»։
Գործիք դառնալով արտաքին օրակարգերի ձեռքում՝ Փաշինյանը մոռանում է, որ պետության գործը ոչ թե ադրբեջանա-թուրքական տանդեմի կամ միջազգային պարտադրված օրակարգի ընդունումն է, այլ սեփական ազգային օրակարգի ձևավորումը։ Փաշինյանի որդեգրած այս ազգակործան մոտեցումը չափազանց վտանգավոր է և կարող է ստեղծել նախադեպ՝ ապագայում Հայաստանի նկատմամբ նոր տարածքային զիջումները «արդարացնելու» համար։
Արմեն Բաղդասարյան