⚡️ «
Թեհրան-43»-ի անտեսանելի հերոսը⭐️ 1943 թվականին իրանական Թեհրանում միայն
Գևորգ Վարդանյանը չէ, որ աչքի է ընկել։ 1943 թվականի Թեհրանի վեհաժողովի օրերին
Իվան Աղայանցի ղեկավարությամբ ձախողվեց գերմանական «Երկար թռիչք» գործողությունը, որի նպատակն էր վերացնել «Մեծ եռյակին»՝ ԽՍՀՄ-ի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ղեկավարներ Իոսիֆ Ստալինին, Ուինսթոն Չերչիլին և Ֆրանկլին Ռուզվելտին։
🔴 Սակայն հենց Աղայանցի մասին այնքան էլ շատ բան հայտնի չէ։ Նույնիսկ նրա ստեղծած հատուկ ստորաբաժանման անվանումը մինչ օրս գաղտնի է պահվում։
🗣️ «Իսկ այդ ուղղությունն աշխատում էր այնքան հաջող, որ, շրջանցելով բոլոր բյուրոկրատական կանոնները, դրա ղեկավար գնդապետ Աղայանցին 1965 թվականին շնորհվեց գեներալ-մայորի կոչում։ Այդ տարիների համար սա եզակի դեպք էր», — Աղայանցի մասին պատմում է հետախուզության պատմաբան Նիկոլայ Դոլգոպոլովը «Լեգենդար հետախույզներ։ Առաջնագծում՝ ռազմաճակատից հեռու. Արտաքին հետախուզությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին»
գրքում։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք