Մահմեդականների համար սրբազան Մեքքա քաղաքում Սաուդյան Արաբիա-Թուրքիա-Պակիստան եռյակի կնքած դաշինքը առայժմ դեռ թղթի վրա է սակայն ցուցիչ է, որ ԱՄՆ-ի ուժի պրոյեկցիան Մերձավոր Արևելքում լրջագույն խնդիրներ ունի, իսկ իրանականն՝ ընդհակառակը՝ աճել է։
Հենց սա է այն հիմնական պատճառը, որ սուննիական երեք խոշոր երկրները փորձում են մեկտեղել ջանքերը, այսպես կոչված, «սուննիական ՆԱՏՕ»-ում՝ հակազդելու առաջին հերթին հենց Իրանին, չնայած դրա մասին ուղղակիորեն չի բարձրաձայնվում։
Իրանական կողմի պաշտոնական արձագանք գրեթե չկա, քանի որ իրանցիները հստակ հասկանում են, որ նշված երեք երկրների միջև առկա են ոչ միայն շահերի համընկնումներ, այլ նաև նկատելի հակասություններ, ուստի ինչ-որ փաստաթղթի ստորագրումը և դրա բարձրագոչ ներկայացումը դեռևս ոչինչ չի նշանակում՝ առավել ևս, որ հենց այս պահին Իրանի դաշնակից Եմենի «Անսարալլահը» (հութիները) ստուգում է այդ դաշինքի կենսունակությունը խոցելով սաուդյան պետական նավթային ընկերության ենթակառուցվածքները, իսկ Պակիստանը և Թուրքիան չեն շտապում միջամտել։
Իրանը և նրա դաշնակիցները Լիբանանում, Եմենում ու Իրաքում միմյանց հետ կապված են նախևառաջ խորը գաղափարական կապերով, ինչը շիայական այս դաշինքը դարձնում է առավելագույնս ամուր, իսկ դրա գաղափարական ազդեցությունը տարածում, որքան էլ որ պարադոքսալ թվա, թե՛ Սաուդյան Արաբիայի, թե՛ Թուրքիայի և թե՛ Պակիստանի սահմաններից ներս բնակվող բազմամիլիոն շիայական համայնքների շրջանում, ընդհուպ մինչև այն, որ Սաուդյան Արաբիայի շիաներն ուրախանում են այդ երկրին Իրանի հասցրած հարվածներով, Թուրքիայի Իգդիրի շիաներն անցկացնում Իրանի հոգևոր առաջնորդի նահատակության սգո բազմահազարանոց ցույց, իսկ Պակիստանի շիաները նույն այդ սգո արարողությունները կազմակերպում՝ Իրանի նախկին և ներկա հոգևոր առաջնորդների պատկերների և միայն իրանական ու շիայական դրոշների ներքո, ինչպես դա արվում է Իրանի ներսում։
Լուսանկարները՝ Պակիստանում շիայական սգո վերջին արարողություններից։
#հարափոփոխ_տարածաշրջանը🆔 @vardan_voskanianhttps://ibb.co/fWDQbyt
20260809 212601 COLLAGE 2 hosted at ImgBB
Image 20260809 212601 COLLAGE 2 hosted on ImgBB