🇸🇾 Սիրիայի Հոմս քաղաքում զինված խմբավորումների հարձակման թիրախ են դարձել ալավիների և հայերի թաղամասերը։📣 Ալավիական Ալ-Մուհաջիրին թաղամասում արձանագրվել են սպանությունների, կողոպուտների, ինչպես նաև գույքի, ներառյալ դպրոցների ու հիվանդանոցների վնասման դեպքեր։ Ըստ տելեգրամյան ալիքների՝
անկարգություններն ալավիական թաղամասերից անցել են նաև հայկական թաղամաս, որտեղ զինյալները հրդեհել են տեղի հայերին պատկանող մեքենաներ, խանութներ և բնակելի տներ։
📌 Տարբեր վարկածներ կան, թե ինչն է հրահրել բռնությունը, սակայն հիմնական պատճառներից է համարվում Հոմսից հարավ գտնվող Զեյդել բնակավայրում սուննի ամուսնական զույգի սպանությունը սեփական տանը։ Իրավիճակը վերահսկողության տակ առնելու և բռնության ալիքը դադարեցնելու նպատակով Սիրիայի «Անվտանգության ուժերը» ժամանել են դեպքի վայր։ |
civilnet.am|