Օնիկ Գասպարյանն առաջարկում է ԱԺ-ում փակ քննարկում կազմակերպել 44- օրյա պատերազմի վերաբերյալ
Վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ անձը։ Անդրադատնալով իր անձի շուրջ ծավալվող քննարկումներին և իրեն վերագրվող մեղադրանքներին` գրել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը։
«Իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածող անձինք օգտագործում են այն հանգամանքը, որ ես, գերադասելով ազգային եւ պետական շահը, զերծ եմ մնում պատերազմին վերաբերող հարցերին հրապարակային պարզաբանումներ տալուց։
Առաջարկում եմ ԱԺ-ում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում 2020 թ. պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ քննարկմանը ներգրավելով այդ ժամանակ պաշտոնավարած քաղաքական և ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական և հասարակական գործիչներին եւ զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։
Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։
Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն եւ բազմակողմանի փաստարկված վերլուծություն»,– գրել է նա։