Երևանում խցանումների խնդիրը լուծելու նպատակով առաջիկայում նախատեսվում է սահմանափակումներ մտցնել մարդատար ավտոմեքենաների համար՝ զուգահեռաբար ընդլայնելով հանրային տրանսպորտի առանձնացված գծերի ցանցը։
Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով Երևանի երթևեկության կառավարման նոր մոտեցումները։
Նրա խոսքով՝ քաղաքապետարանը ստեղծել է Երևանի երթևեկության կառավարման կենտրոն, որի հիմնական նպատակը թվային լուծումների ներդրումն ու երթևեկության հոսքերի վերլուծությունն է։
«Երևանի խցանումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը ստեղծել է հատուկ հիմնարկ՝ երթևեկության կառավարման կենտրոն, որին տրվել է համապատասխան մասնագիտական կազմ»,- նշել է Ավինյանը։