Արաղչին հայտնել է՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի նախագիծը հնարավոր է ստորագրվի «առաջիկա օրերին»
«Բանակցությունների վերջնական փուլերի ավարտից անմիջապես հետո, այս համաձայնագիրը կստորագրվի և կհայտարարվի դրա մասին։ Ստորագրումն սկզբնական փուլում կկատարվի թվային (էլեկտրոնային) եղանակով։ Յուրաքանչյուր կողմը հեռավար կարգով կստորագրի փաստաթուղթը։ Դրանից հետո կհայտարարվի, որ այս փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի կողմից», — պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Արաղչին։