Ձերբակալվել են նաև նախկին սոցապնախարար Արտեմ Ասատրյանն ու վարչապետի նախկին խորհրդական Հայկ ԴավթյանըMakaryanNews-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն Արման Սահակյանի հետ միասին ևս մի քանի նախկին պաշտոնյայի է ձերբակալել։ Մենք տեղեկացանք, որ ձերբակալվածների մեջ է նաև նախկին սոցապնախարար Արտեմ Ասատրյանը, նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի օրոք խորհրդական աշխատած Հայկ Դավթյանը, որ այժմ կառուցապատման ոլորտում է գործունեություն ծավալում և այլ անձինք։ Ընդհանուր մոտ 5-6 անձ է ձերբակալվել։
MakaryanNews-ին ասացին՝ սա 2019 թվականի գործ է, որով անցնում են Արման Սահակյանն ու մյուսները, գործն էլ հարուցվել է խարդախության և պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածներով։ Մասնավորապես՝ ինչ-որ գույքի վաճառքի հետ կապվցած գործ է, մասնավորապես՝ սոցապնախարարությունը Դավթյան Հայկից թանկ գնով գույք է ձեռք բերել, գործարքն էլ կայացել է Պետգույքի կառավարման վարչության միջոցով, որն այն ժամանակ ղեկավարում էր Արման Սահակյանը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ