Ադրբեջանի նախարարների կաբինետի հաշվետվությունից տեղեկանում ենք, որ Հունգարիան 30 միլիոն դոլարի դրամաշնորհ է տրամադրել Ադրբեջանին՝ Սոլթանլի գյուղի վերականգնման համար:
Նշենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում նշել էր՝ «որոշ բնակավայրերում հայերը կանգնել են մինչև վերջ»:
«Ես, իհարկե, կնշեի Սոլթանլի և Ամիրվարլի բնակավայրերի վերցնելը: Ինչու: Այնտեղ շատ հզոր պաշտպանություն կար: Մի քանի օր մեզնից պահանջվեց ակտիվ մարտական գործողություններ վարել՝ կոտրելու հակառակորդի դիմադրությունը: Որոշ բնակավայրերում նրանք կանգնել են մինչև վերջ: Ես կարծում եմ, որ ոչ մեկի մոտ չպետք է կասկած լինի այն բանում, որ որոշ օպերացիաներում հայկական կողմը դրսևորել է հաստատակամություն: Ոչ մի դեպքում չպետք է թերագնահատել հակառակորդին»,- շարունակել էր Ալիևը:
Հ.Գ. տղաները կռվել են, այլ հարց է, որ թիկունքներն ամրացնող և նրանց արածը հիշող, նրանց պատիվը պահող չի եղել և չկա: