🇮🇷🇦🇿 Իրանն ու Ադրբեջանը վճռական են տրամադրված երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում։
🗣 Այդ մասին հայտնում է Իրանի ԱԳՆ-ն՝ ամփոփելով նախարարի՝ Բաքու կատարած այցի արդյունքները՝ նշելով, որ բոլոր հանդիպումներում ընդգծվել է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը՝ որպես բոլոր երկրների առաջընթացի և բարեկեցության նախապայման։
📌 Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությունն Ադրբեջան էր այցելել դեկտեմբերի 8-ին։ Այցի շրջանակում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Ջեյհուն Մայրամովի, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ։ |
armenpress.am|