🤖OpenAI-ի արհեստական բանականության գործակալների գործողությունների հետևանքով ChatGPT-ի օգտատերերի 53 պատկեր է արտահոսել, հայտնել է ընկերությունը։ 📌 OpenAI-ն չի հստակեցրել՝ խոսքը օգտատերերի անձնական լուսանկարների՞, թե՞ արհեստական բանականությամբ ստեղծված պատկերների մասին է։ Հայտնի չէ նաև, թե դրանք երբ և որ հարթակներում են հրապարակվել։ 🔹 Ընկերության փոխանցմամբ՝ արտահոսած պատկերների մեծ մասն արդեն հաջողվել է հեռացնել, իսկ մնացածը ջնջելու համար աշխատում են դրանք պահպանող ծառայությունների հետ։ |azatutyun.am|
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ։ Գալյանի գլխավորած պատվիրակությունն Աբու Դաբիում է՝ մասնակցելու կոնգրեսի աշխատանքներին։
🇦🇲Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի կոնգրեսի առաջին փոխնախագահ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Աբու Դաբիում մասնակցում է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսին։ Կոնգրեսի շրջանակում նա ընտրվել է առաջին փոխնախագահ։ Գալյանը նաև ելույթ կունենա՝ ներկայացնելով ոլորտում Հայաստանի իրականացրած բարեփոխումները։