Կառավարության կողմից 57 մլն դրամի արտոնություն ստացած «Ռոսե Գարդեն» ընկերությունը պատկանում է Սամվել Ալեքսանյանի դստերը։ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Կառավարության կողմից 57 մլն դրամի արտոնություն ստացած կազմակերպությունը նոր է ստեղծվել՝ այս տարվա հունիսի 4-ին։ Ընկերությունը գործում է ընդամենը 2․5 ամիս, ունի 1 աշխատող և ժամկետանց հարկային պարտավորություն։