Նայեք, ցանկացած երկրում իշխանությունը կարաս վերցնել երեք ճանապարհով կամ դրանց սինթեզմամբ՝ Ընտրություն, Հեղաշրջում, Հեղափոխություն։ Անկախ Հայաստանի պատմության մեջ դեռ չի եղել դեպք, որ ընդդիմությունը ընտրություններով հաղթի ու վերցնի իշխանությունը։ Անգամ զրոյական ռեյտինգ ունեցող իշխանությունը միշտ ունի ռեսուրս իր ուզած թվերը նկարելու ու պարտադրելու համար, ոնց որ եղել ա տարիներ շարունակ։ Հեղաշրջումը դա իշխանության ներսում ընթացող գործընթաց է, ընդդիմությունը դրա հետ կապ չունի, ու Հայաստանում հեղաշրջման պարագայում իշխանյան կարող ա գալ ՔՊ-ի թիմից որեւէ մեկը, ասենք Ալեն Սիմոնյանը կամ Աննա Հակոբյանը։ Տակը մնաց հեղափոխությունը։ Ֆինանսական ու այլ ռեսուրսներին տիրապետող ներկայիս ընդդիմադիր լիդերներից ոչ մեկը հեղափոխական չի, դա իրենցը չի, առավել եւս որ իրենք շատ լավ են հասկանում, որ իրական հեղափոխության գնալու, սակայն պարտության դեպքում առնվազն 15-20 տարի կանցկացնեն բանտերում։ Իսկ սենց փողը կա, կարող ա անգամ Նիկոլը մի մասը տանի, իրենց էլ 1-2 տարի նստացնի, բայց հաստատ դա անհամատեղելի ա հեղափոխության պարտության դեպքում իրենց սպասվող դաժան հաշվեհարդարի հետ։ Այնպես որ տակը ի՞նչ ա մնում։ Ոչինչ… կամ մրցել իրար հետ, խորհրդարանում ներկա լինելու ու այնտեղ ընդդիմություն բեմադրելու համար…
Արգիշտի Կիվիրյան
@armgeopolitic
Արգիշտի Կիվիրյան
@armgeopolitic