«Արնոտ հողը» խորհրդային ադրբեջանական ֆիլմ է՝ բնույթով հակաիրանական և հակառուսական։ Ձևի առումով այն նաև հակահայկական է, որովհետև գլխավոր հերոսի կերպարը գողացված է հայ ֆիդայապետերի նախատիպից։ Խոսքը 19-րդ դ․ հարավային Անդրկովկասում հայտնի մարդասպան Ղաչաղ Նաբիի մասին է, որի կերպարն ադրբեջանական ազգայնականության կողմից արհեստականորեն հերոսացվել է՝ որպես օրինակ որդեգրելով Աղբյուր Սերոբի, Գևորգ Չաուշի, Անդրանիկի կերպարները։
Ֆիլմի այս դրվագում զինվորներից մեկը մոտենում է Նաբիին և թույլտվություն հարցնում, որ վերադառնա գյուղացիական կյանքին՝ վերամիավորվելու սիրած աղջկա հետ։ Ընդհանուր առմամբ էժանագին հորինվածք հանդիսացող այս ֆիլմում Նաբիի հետևյալ պատասխանն առանձնանում է ռազմավարական իրատեսությամբ և ասելիքի խորությամբ՝ «Hara gedəcəksən? Divanın əlindən harda qaçıb-gizlənəcəksən? // Էդ ո՞ւր ես գնալու, որ պետության («դիվանի») ձեռքից կարողանաս թաքնվել»։
Առաջին անգամ 20 տարեկանում եմ դիտել այս ֆիլմը, բայց հենց այդ ժամանակվանից այս պատասխանը մեջս դաջվել է որպես անհատի և պետության, ընդդիմության և կառավարության ուժային անհամաչափության, պարտիզանական պայքարի երկարաժամկետ անհեռանկարայնության և քաղաքական սուբյեկտայնության կարևորության մասին խտացված քարոզ։ Իսկ այսօր՝ 2018 թ․-ից հետո, բոլորս մի տեսակ հայտնվել ենք «Նաբիի զինվորի» կարգավիճակում, երբ «դիվանի ձեռքից» ո՛չ թաքնվել է լինում, ո՛չ վերջնական ազատվել։
Պետական ապարատները միշտ ավելի ուժեղ են լինելու, քան նրանց դեմ կռիվ տվողները։ Հետևությունը մեկը պետք է լինի՝ երբե՛ք ու երբե՛ք չի կարելի կորցնել պետական ապարատը, որովհետև դրա արդյունքում կորուսյալ պետությունն այլևս երբեք չի վերականգնվելու։ Ինչպես Բագրատունյաց Հայաստանն այլևս Արշակունյաց թագավարությունը չէր, Զաքարյան Հայաստանը Բագրատունյաց գահը չէր, ոչ էլ Առաջին հանրապետությունն էր Զաքարյան Հայաստանի վերականգնումը, այնպես էլ ապագայում ազատագրված Հայաստանը չի լինելու 1991-2020 թթ․ գոյություն ունեցած Արցախյան Հայաստանը, անգամ այն դեպքում, երբ այդ ազատագրված Հայաստանում ազատագրված լինի նաև Արցախը։
Ինչպես առողջությունը, ընկերությունը, ընտանիքը, այնպես էլ պետությունը մեկ անգամ կորսվելուց հետո նույն էությամբ այլևս երբեք չեն վերականգնվում։ Ուստի՝ եթե «մահ կամ ազատությունը» պետականազուրկ հայ մարտիկի կարգախոսն էր, ապա «մահ կամ պետությունը» պետք է լինի ապագա հայոց էլիտայի ռազմավարական կողմնորոշիչը։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar