Ոստիկանները խարդախության մեջ կասկածվող կնոջը վերջապես բռնել են՝ Քննչականը բաց է թողել
Հայաստանում մի կին կա, որը տևական ժամանակ է՝ խարդախությամբ է իր «հացը վաստակում»: Նա կեղծ թղթադրամներ է ձեռք բերել, որոնցով առևտուր է Երևանում և Հայաստանի տարբեր համայնքներում գործող խանութներից, դեղատներից։ Այդ կնոջ անունը Մագդա ժորժիկի Հարությունյան է։ Նրա մասին դեկտեմբերի 1-ին նաև «Հետք»բլրատվամիջոցն էր գրել, թե որ խանութներում է նա կեղծ թղթադրամներ իրացրել և ինչ քանակությամբ։ Իրավապահներին, բնականաբար, հայտնի է խարդախ կնոջ անունն ու տեղը, բայց այդ կինը մինչ օրս շարունակում է իր «տնտեսական գործունեությունը»:
Երեկ այս կնոջ հարցով MakaryanNews-ին դիմեց հերթական տուժողը՝ Աբովյան քաղաքում գործող խանութներից մեկի սեփականատեր մի տղամարդ։ Նա մեզ իր խանութի տեսախցիկների տեսագրությունը տրամադրեց, թե ինչպես է Մագդա անունով խարդախը իր խանութում կեղծ թղթադրամներով փորձում առևտուր անել։ Ավելի ուշ իմացանք, որ նույն կինը Աբովյանից մեկնել է Մարտունի և այնտեղ է փորձել իրացնել իր կեղծ թղթադրամները, սակայն խանութի աշխատակիցները ճամնաչել են նրան և հրաժարվել ապրանք վաճառել։
Մենք դիմեցինք իրավապահ մարմիններին՝ հասկանալու, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկում այս կնոջ խարդախությունների դեմն առնելու համար, պատրաստվո՞ւմ են, ի վերջո, քաղաքական հետապնդումներից բացի երջապես նաև իրական հանցագործների բռնել, որոնք, ի տարբերություն, ոչ իշխանահաճո հոգևորականների կամ ընդդիմադիր գործիչների, իսկապես վտանգավոր են հասարակության համար։
ՆԳՆ-ից MakaryanNews-ին հայտնեցին, որ տվյալ կնոջը իրենք երկու օր առաջ հայտնաբերել և փոխանցել նախաքննական մարմին, այս դեպքում՝ Քննչական կոմիտեի Կոտայքի բաժին։ Այսինքն՝ մնացածը արդեն Քննչականի տիրույթում է․ նրանք պետք է ոստիկանների հայտնաբերած ենթադրյալ հանցագործին ձերբակալեին, նրա նկատմամբ մեղադրանք առաջադրեին և ուղարկեին կալանավորման։ Բայց չեն արել։
Քննչական կոմիտեից մեզ ասացին, որ ոստիկանությունն իսկապես այդ կնոջը հանձնել է իրենց, և իրենք նյութեր են նախապատրաստում՝ այդ կնոջը ձերբակալելու և մեղադրանք առաջադրելու ուղղությամբ, քանի որ նրա նկատմամբ մի քանի վարույթ կա, հիմա, ՔԿ նախագահի հանձնարարությամբ, դրանք միացվելու են, և նախաքննությունը շարունակվելու է արդեն մեկ վարույթում։ Դրանից հետո, հավանաբար, մեղադրանք կառաջադրեն տիկնոջը։ Բայց այս պահի դրությամբ դեռ որևէ մեղադրանք առաջադրված չէ, այդ կնոջն էլ հարցաքննել ու բաց են թողել, նա հիմա գտնվում է ազատության մեջ։ Փաստորեն, սա հերթական դեպքն է, երբ ոստիկանությունը բռնում է պոտենցիալ հանցագործին, տալիս Քննչականի ձեռքը, ու Քննչականը բաց է թողնում, որ տվյալ անձը ազատության մեջ շարունակի իր հանցավոր գործունեությունը կամ, ինչպես սովորաբար լինում է, փախուստի դիմի երկրից։ Չի բացառվում՝ այդ կինը հիմա արդեն Բագրատաշենի անցակետում է, և մինչև Քննչական կոմիտեի դանդաղաշարժ ու գերծանրաբեռնված քննիչները, քաղաքական պատվերով կարվող գործերը մի կողմ թողնեն ու տեղից իրար գան, այդ կինն արդեն սահմանն անցած լինի։
Վստահ ենք, որ եթե այս կնոջ փոխարեն որևէ «ընդդիմադիր» հոգևորական լիներ, ՔԿ նախագահի հանձնարարությամբ շատ արագ՝ մի քանի րոպեում մեղադրանք կառաջադրեին, հենց քննիչի կաբինետում կձերբակալել և կուղարկեին Մասիս Մելքոնյանի մոտ՝ անհապաղ և անվերապահ կալանավորման։ Բայց քանի որ խոսքը իրական հանցագործի մասին է, Քննչական կոմիտեն փաստացի անգործություն է ցուցաբերում։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ