«Խալերը նաև ազդակ են․ նրանք, ովքեր ունեն 50 և ավելի խալ, արդեն ռիսկային գոտում են։ Ուստի խորհուրդ ենք տալիս հաշվել, անգամ լուսանկարել դրանք՝ դինամիկ հսկողության համար»։
Մաշկի վրա նոր գոյակցությունների, խալեր և դրանց վտանգի մասին է «Ուրիշ նորություններում» խոսել Մաշկաբանության կենտրոնի մաշկաբան Լաուրա Շալջյանը։ Մասնագետը ընդգծում է, որ Հայաստանում արևի ուժգնությունն ավելացնում է վտանգը, ինչպես և Կովկասի այլ տարածաշրջաններում։
«40-ից հետո բոլորը համարվում են ռիսկի խմբում։ Խորհուրդ ենք տալիս գոնե երեք ամիսը մեկ անգամ կատարել ինքնազննում։ Եթե խալն սկսում է փոխել տեսքը, գույնը, չափը կամ առաջանում է քոր, ցավ, արյունահոսություն, ապա պետք է անհապաղ դիմել մասնագետի»,- ընդգծում է Շալջյանն ու պարզաբանում։
Մաշկաբանը խստիվ արգելում է տնային պայմաններում խալերը վերացնելը՝ թելով կապելով, քացախով կամ քսուկների միջոցով․ նշում է նոր գոյացությունների առաջացման հիմնական պատճառները և խորհուրդներ է տալիս՝ ինչպես խնամել, պաշտպանել խալերը։
🎦զրույցն ամբողջությամբ