📣 Սամվել Բաբայանն ու Տիգրան Խզմալյանն անդրադարձել են ադրբեջանական լրատվամիջոցում հրապարակված՝ Ռուբեն Վարդանյանի մասին ֆիլմին, որում տեղ են գտել նաև իրենց հարցազրույցները։
🗣 Բաբայանը նշել է, որ հարցազրույցի առաջարկով դիմել է հայազգի Միքայել Դիշունցը՝ ներկայացնելով իսպանական ընկերության՝ «Կամուրջներ եզրին․ Հայաստանը մայրցամաքների միջև» ֆիլմի նախագիծը։ Բաբայանի խոսքով՝ հարցազրույցի տվյալ հատվածի ադրբեջանական մեդիայում հայտնվելու հանգամանքները ենթակա են պարզաբանման Հայաստանում ֆիլմի աշխատանքները համակարգած անձանց կողմից։
🔉 Խզմալյանն էլ նշել է, որ այդ հարցազրույցը վերցվել է մոտ 1 տարի առաջ սփյուռքահայ լրագրողի կողմից․ «Այդ ժամանակ աշխատում էիք ԵՄ անդամակցության օրենքի վրա։ Երբ հարց գնաց ընդդիմացող ուժերի մասին, մի քանի մարդկանց անուններ էին շոշափվել, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի։ Ես համաձայն եմ, որ գերեվարված պատանդի մասին խոսել ընդհանրապես չի կարելի, քաղաքական և բարոյական առումով ես անհարմար եմ զգում»։
📌 Նշենք, որ ֆիլմում տեղ գտած հատվածում Խզմալյանը «Պուտինի «տրոյական ձի»» է անվանել Ռուբեն Վարդանյանին, իսկ Բաբայանը ի թիվս այլնի՝ նշել է, որ նա բիզնեսմեն է, «պետականության և կառավարման մասին պատկերացում չունի»։