🔹 ՆԳ նախարարը՝ 12-ամյա աշակերտի օրգանիզմում ենթադրյալ թմրամիջոց հայտնաբերելու դեպքի մասին
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ 12-ամյա աշակերտի հետ կապված դեպքը գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Նրա խոսքով՝ իրականացվում են անհրաժեշտ քննություններ, իսկ վերջնական փորձաքննությունը պետք է պարզի՝ արդյոք երեխայի օրգանիզմում իսկապես թմրամիջոց է հայտնաբերվել, թե ոչ։
Նախարարը նշել է, որ դեպքի բոլոր հանգամանքները ուսումնասիրվում են, ուշադրության կենտրոնում են գտնվում ինչպես դասարանը, այնպես էլ դպրոցը։ Այս պահին դեպքի հետ առնչվող վերջնական նույնականացված անձ չկա, իսկ նախնական որոշ վարկածներ արդեն հերքվել են։
aravot.am | @aravot