«Ուժեղ Հայաստանի» Չարենցավանի գրասենյակից Հակակոռուպցիոնի քննիչները իրերով հեռացան. նրանք ոչինչ չասացին` հրահանգված է չխոսել: Իսկ շտաբի պետ Կարեն Դավթյանն ասաց` թղթեր են առգրավել, շտաբի հեռախոսները, նաև երկու հոգու ձերբակալել են` Չարենցավանի էլցանցի նախկին ղեկավար Մարտին Մանասյանին և նրա որդուն:
Խուզարկել են նաև Դավթյանի բնակարանը, ամբողջը տակնուվրա են արել, սակայն ոչինչ չեն գտել:
«Ուժեղ Հայաստանի» Չարենցավանի գրասենյակը խուզարկում են