Այս մասին «Doing Digital Forum 2026»-ի ընթացքում նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Մենք հավատացած ենք, որ մեր ազգային կենսունակության բարձրացման և տնտեսության կայուն, շարունակական զարգացման նախադրյալներից մեկը հանդիսանում են բաց, թափանցիկ, ապահով, պաշտպանված տվյալները, ենթակառուցվածքները և վստահության միջավայրը: Եթե ինձ հարցնեն՝ արդյոք հնարավո՞ր է մեկ մտքով ասել, թե ինչ է թվայնացումը կամ թվային վերափոխումը, գոնե ես դա անել չեմ կարող և վստահ չեմ՝ անգամ, որ ԱԲ-ն կարող է դա լիարժեք կերպով հասցնել հանրությանը: Նախևառաջ Կառավարությունը պատկերացնում է, որ այն գալիս է հեշտացնելու իր քաղաքացու կյանքը, գալիս է վստահության և կանխատեսելիության միջավայր ստեղծելու մասնավոր հատվածի տնտեսության համար՝ բիզնեսի համար, այն գալիս է պաշտպանելու քաղաքացու տվյալները, ստեղծելու ենթակառուցվածքներ և, ինչու ոչ, ապահովելու նոր միջավայր՝ տեխնոլոգիաների և նորարարության զարգացման համար»,- ասաց Հայրապետյանը:
ԲՏԱ նախարարը հավելեց, որ արդեն տարիներ շարունակ Կառավարությունը մասնավոր հատվածի գործընկերների հետ մեծածավալ ու բազմակողմանի բարեփոխումներ է իրականացրել այս ուղղությամբ: