«Հրաշալի տպավորություններ ունենք այս չեմպիոնությունից հետո: Բառերով չեմ կարող փոխանցել այն, քանի որ երկար տարիների դադարից հետո «Արարատ-Արմենիա»-ն կրկին Հայաստանի չեմպիոնն է: Մեզ համար այս չեմպիոնությունը երկար սպասված էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սերոբյանը:
Վերջինիս խոսքով` ընդհանուր առմամբ Հայաստանի ֆուտբոլի այս առաջնության մրցաշրջանի երկու հատվածներն էլ իրենց առանձնահատկությունն ու բարդություններն ունեին:
«Չեմպիոնության համար պայքարը շարունակվում էր մինչև վերջին տուրերը, ինչն ավելի էր բարդացնում մրցակցությունը թիմերի միջև: Պրեմիեր լիգան այս տարի առավել տպավորիչ էր ինձ համար: Մրցանակային տեղերի համար պայքարող բոլոր թիմերը լավ պայքար էին ցույց տալիս ամեն մի խաղում: Մենք արժանի էինք այս չեմպիոնությանը թե մեր կայուն խաղով, թե խաղային որակներով»,-առանձնացրեց նա:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության այս տարվա չեմպիոնը «Արարատ-Արմենիա»-ն է, որը հավաքեց 60 միավոր:
Սա «Արարատ-Արմենիա»-ի Հայաստանի երրորդ չեմպիոնությունն է։
Ակումբը Հայաստանում լավագույնն էին նաև 2018–19 և 2019-20 մրցաշրջաններում։