Author: Telegram

  • Շատ ցանկացա որ գոնե մեկ անգամ քաղաքացու նամակ կարդալով, ուղղակի Ձեզ բավարարված …

    🔹 Շատ ցանկացա որ գոնե մեկ անգամ քաղաքացու նամակ կարդալով, ուղղակի Ձեզ բավարարված զգաք․ ինչ է գրել քաղաքացին վարչապետին
  • Мощные удары по Исфахану: древний иранский город атакован США и Израилем@rusyere…

    Мощные удары по Исфахану: древний иранский город атакован США и Израилем
    @rusyerevantoday

  • Ներիշխանական կուլիսներում ՔՊ ընտրությունների երկրորդ փուլից հետո ակտիվորեն քննար…

    Ներիշխանական կուլիսներում ՔՊ ընտրությունների երկրորդ փուլից հետո ակտիվորեն քննարկում են, թե ինչպես է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այդքան ձայն ստացել` նա ամենաշատ ձայներ ստացած կինն է եւ նախընտրական ցուցակի եռյակում է հանգրվանելու։
    ՔՊ-ում անարդար են համարում Ավանեսյանի ստացած ձայները, հիշում են, որ ամիսներ առաջ՝ սեպտեմբերին, նա չկարողացավ վարչության անդամի ընտրություններում այնքան ձայն հավաքել, որ տեղ զբաղեցնի կուսակցական ղեկավար մարմնում, եւ ներկայիս քվեները պայմանավորում են առողջապահության պարտադիր համակարգի ներդրմամբ, որը դրական ազդեցություն է գործել հանրային որոշ շերտերի, այդ թվում՝ նաեւ ՔՊ շարքային ընտրիչների մոտ, ուստի կարծում են, որ Անահիտ Ավանեսյանն անհավասար մրցակցության մեջ է եղել իրենց հետ։
    Ի դեպ, հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանն էլ ՔՊ վարչության անդամ չէ, նա չէր էլ առաջադրվել, բայց երկփուլ ընտրությունների արդյունքում Փաշինյանից հետո է՝ երկրորդը։
  • Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ միջադեպի առնչությամբ երեք ա…

    Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ միջադեպի առնչությամբ երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

    «2026 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • #խմբագրական «Անկախության հռչակագիր՝ փոփոխվող գնահատականներ» Իմ կարծիքով՝ տարակո…

    #խմբագրական
    🇦🇲 «Անկախության հռչակագիր՝ փոփոխվող գնահատականներ»
    🔹 Իմ կարծիքով՝ տարակուսելի է, որ նույն փաստաթուղթը՝ Անկախության հռչակագիրը, մի քանի տարվա ընթացքում ներկայացվում է սկզբում որպես պետականության հիմք, իսկ հետո՝ որպես «կոնֆլիկտի աղբյուր»։
    🔹 Կարծում եմ՝ նման կտրուկ փոփոխությունները ավելի շատ կապված են քաղաքական իրավիճակների հետ, քան փաստաթղթի իրական բովանդակության։
    🔗 Արամ Աբրահամյանի խմբագրականը
  • ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հրապարակել է Իրանի օբյեկտներին հասցված հարված…

    🔹ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հրապարակել է Իրանի օբյեկտներին հասցված հարվածների նոր տեսանյութ

    https://cdn4.telesco.pe/file/2651901dbc.mp4?token=KAECUJVH64lxevkAubDDkJpMqYtPYHhUY76YvCZgGcCJV8rFoeiXZAyFRLRno1IcwIARzDFH3nrbjXuTPUbBuOER856f925vYGpnugtaTCD9stNCN04-_sYD1Q23ufMTNGa0O6PMoBvlFd_7ta7lcNvTq2gseqg2ZEwTAivQoYF-IY6QCciRFF9wnHjNA_ZgIkp2xCL5RwNho7DmaOH4AYsHPHn985HZT1S1d0cEp1IWlFLF4Jzp7fu_e8EoVM2Tfx4bXvHG_vybL6vpPRJpEmpO9Kori1BGShZwH7fgMBxbwZvoreYxpBw-2OOBuTgTiChBPwXBxvLQXILe8kKipw

  • ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հրապարակել է տեսանյութ, որում ցուցադրվում են …

    ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հրապարակել է տեսանյութ, որում ցուցադրվում են Իրանի տարածքում գտնվող թիրախների վրա կատարված հարվածները։

    https://cdn4.telesco.pe/file/a813c050e0.mp4?token=IrJBuLbH9OUI1uKw1pRZ_NltifwdWqQ6tgOmifA_oIu9585bQQjTDbFL7PkqXxqRGy8I41oHto0T-suHR-8drFmTybOdvXv-VnQpWlEOQ4noTP5_hWjI905CdPZDwS9kX1duQh6q2MuvBuZlPnCjbFoUvKy0i1mi1xSBPDJVzAvqZO89Z6zvVKeLnYMk0KIfvJfYO7RErbRihX_9zqQcim-dsp9kwqg4_Q8CZKuFsLvQqUIXL_67HoKdiYSE-s82GP5khsLiDYBgP1-M-1MWW8J3LfIQftPNlI5teJYgt7u1ADZrXHkj9vQgm4BwgUAL6F4HyHx1oFxF4kLM2-6qpA

  • Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպից հետո…

    Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ եւ Միքայել Մինասյանները պարկեշտ եւ ինտելիգենտ ընտանիքից են:
    Երիտասարդները 12-րդ դասարանում են սովորում` գերազանց, քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում, ինչպես փորձում էր ներկայացնել իշխանական քարոզչամեքենան:
    Նրանց պապը պետական, քաղաքական, հասարակական գործիչ, սովետական տարիներին Ղափանի կուսշրջկոմի առաջին քարտուղարներից էր` Ռաֆայել Մինասյանը, որի անունով է կոչվում քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը, եւ նախատեսվում է նրա արձանը տեղադրել քաղաքում։
    Ըստ կապանցիների, Մինասյանն է իրենց քաղաքը ծաղկեցրել։ Հետագայում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, եղել է նաեւ Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրը:
    Տղաների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 2 հոդվածով՝ խուլիգանություն եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը, ինչը նշանակում է, որ Փաշինյանը եկեղեցի պատարագի էր գնացել՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու:
  • Փետրվարի 26-ին դատարանը դատավոր Հրաչյա Մեխակյանի նախագահությամբ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպ…

    Փետրվարի 26-ին դատարանը դատավոր Հրաչյա Մեխակյանի նախագահությամբ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին, մեղավոր է ճանաչել եւ դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով եւ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով։ Դատավոր Հրաչյա Մեխակյանը, ի դեպ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի փեսան: Կաշկանդվա՞ծ էր դատավորը հայտնի ՔՊ-ականի եղբոր գործով, որին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի զենք պահելու համար: Նմանատիպ մեղադրանքով, հիշեցնենք, արցախյան պատերազմների հերոս Աշոտ Մինասյանը մեկ տարի ազատազրկման է դատապարտվել եւ արդեն մոտ 4 ամիս է՝ կալանավայրում է, քանի որ նրա տնից 100 մետր հեռավորության վրա զենք են հայտնաբերել:
    Իսկ դեսպանի եղբոր գործով դատարանը ոչ միայն պայմանական է կիրառել, այլեւ, պարզվում է՝ դատարանի որոշումից գոհ է նաեւ Գլխավոր դատախազությունը, որը չի բողոքարկել առաջին ատյանի որոշումը, եւ այն մի քանի օր առաջ ուժի մեջ է մտել։
  • Թող այս օրը մեզ համար դառնա ներքին վերանորոգման պահ, որպեսզի մեր լույսը չմարի. Տ…

    Թող այս օրը մեզ համար դառնա ներքին վերանորոգման պահ, որպեսզի մեր լույսը չմարի. Տեր Հեթում
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ