Ու սա շատ կարևոր ցուցիչ է, որ եթե նկատում եք, որ այս 3 ուժերից մեկին այս փուլում թիրախավորված հարվածում են, ապա սա ազդանշան է այն մասին, որ հարվածողը համագործակցության մեջ է Նիկոլ Փաշինյանի հետ ու սպասարկում է նրա շահերը։ Հիմա արդեն փաստերով տեսնում ենք նաև, որ նման օրինակ ԶԼՄ-ներից մեկը դա անում է նաև փող վերցնելով նույն Փաշինյանից։
Եթե սուտ հոդված ես գրում ու դու էլ գիտես, որ սուտ բան ես գրում, ուրեմն ինչի՞ համար ես դա անում։ Պատասխանը ակնհայտ է։
Դա էլ ասենք, որ մեր աչքի լույսը չեն այդ երեք ուժերը, բայց այս փուլում գլխավոր ընդդիմադիր ուժերը իրենք են, իրենց հարվածելը մեզ ի՞նչ է տալու, բոլորին հայհոյելը մեզ ի՞նչ է տալու։
@armgeopolitic
Հիմա գանք «Հայաստան» դաշինքին։ Սկսենք նրանից, որ հստակ հայտարարել ենք, որ արդեն ընտրական ցիկլում ո՜չ «Հայաստան» դաշինքին, ո՜չ «Ուժեղ Հայաստանին», ո՜չ էլ ԲՀԿ-ին քաղաքական հարված չենք հասցնելու, քանի որ դա ձեռնտու է բացառապես իշխանություններին։ Սա սկզբունք է…