❗Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է օտարերկրացիների կենսաչափական ստուգումը սահմանին ընդլայնել Ռուսաստանի ամբողջ տարածքում։
Միգրացիոն քաղաքականության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստի արդյունքներով նա հայտարարել է, որ կարևոր է օտարերկրացիների կենսաչափական տվյալներով նույնականացման փորձը սահմանային անցակետերից տարածել ամբողջ երկրով մեկ։ Քննարկվել է նաև հարկերի վճարումից խուսափող աշխատանքային միգրանտների և գործատուների բացահայտման հարցը։
⚡Սահմանին կենսաչափական տվյալների հավաքագրման փորձնական ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի դեկտեմբերի 1-ին՝ Մոսկվայի օդանավակայաններում և Օրենբուրգի մարզում։ 2025 թվականի հունիսի 30-ից պարտադիր նախնական դիմումը և կենսաչափական տվյալների հանձնումը սկսել են տարածվել նաև առանց վիզայի մուտք գործող օտարերկրացիների վրա, իսկ 2025 թվականի դեկտեմբերի 1-ից՝ տեխնիկական հնարավորության առկայության դեպքում՝ բոլոր անցակետերի վրա։