Author: Telegram

  • Փաշինյանն ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի անցնում է գործուն քայլերի Սոցցանցերու…

    📌Փաշինյանն ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի անցնում է գործուն քայլերի Սոցցանցերում նա հայտարարել է, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք, որի առաջին 10 անդամների ընտրությամբ զբաղվելու է անձամբ ինքը։ ՀՀ վարչապետը նշել է խմբի անդամ…

  • Բույրերով գիրք երբևէ ունեցե՞լ եք․ Newmag-ի ու Yeraz Projects-ի համատեղ Summerfes…

    Բույրերով գիրք երբևէ ունեցե՞լ եք․ Newmag-ի ու Yeraz Projects-ի համատեղ Summerfest գրքի փառատոնում հենց այդպիսի գիրք էլ կգտնեք։
    «Ուրիշ նորություններում» Newmag հրատարակչության մուլտոիմեդիա բովանդակության ղեկավար Մանու Իրիցյանն ու «Երազ» մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանը խոսել են մանկական գրականության հրատարակչության առանձնահատկությունների մասին՝ տարիքային խմբին համապատասխան տառատեսակ, տառաչափ, նկարազարդում, նոր առաջարկներ։
    Փառատոնում առաջարկելու են հինգ նոր մանկական գիրք․ հենց սրանցից մեկն էլ յուրահատուկն է՝ բույրերով գիրքը․ Փոլ Մաքքարտնիի «Հե՜յ, պապիկ», Ռուսլան Սաղաբալյանի «Յոթ գալակտիկաների դպրոցը», Սերենելա Կուարելոյի և Ալեսիո Ալչինիի «Անհետագիտարան», Սիգնե Վիշկայի «Կատեն ուզում էր պապիկ դառնալ» և Լոտե Վիլմա Վիտինյայի «Պոետն ու հոտը»։
    Summerfest-ը ոչ միայն գրքերի մասին է․ երեխաներին սպասվում են երաժշտական և թատերական ներկայացումներ, ֆլեշմոբներ, Kids fest, Fashion show և այլն, մինչև կեսգիշեր նախատեսված է ծրագիր ծնողների համար։ Փառատոնը կանցկացվի հունիսի 21-22-ին, մուտքն անվճար է։ Մանկական գրքերի համար կգործի 40% զեղչ։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Հնարավո՞ր են արդյոք բախումներ Մայր Աթոռի բակում, ներեկեղեցական այնպիսի պառակտում…

    Հնարավո՞ր են արդյոք բախումներ Մայր Աթոռի բակում, ներեկեղեցական այնպիսի պառակտումը, որը հանգեցնի Կաթողիկոսի գահընկեցության. թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանի հետ։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Путин выступит на ПМЭФ 20 июняПрезидент Владимир Путин примет участие в пленарн…

    🇷🇺 Путин выступит на ПМЭФ 20 июня
    Президент Владимир Путин примет участие в пленарном заседании Петербургского международного экономического форума.
    🗓
    Дата: 20 июня
    📍 Место: Санкт-Петербург
    📢 Пресс-секретарь Дмитрий Песков: «Будет традиционное выступление… участие в панельной дискуссии».

    👉
    Ранее Путин отмечал, что на ПМЭФ-2025 обсудят ключевые тренды мировой экономики.
    📅 Форум пройдёт с 18 по 21 июня.
    #Путин #ПМЭФ2025

  • Փաշինյանն ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի անցնում է գործուն քայլերիՍոցցանցերում …

    📌Փաշինյանն ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի անցնում է գործուն քայլերի
    Սոցցանցերում նա հայտարարել է, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք, որի առաջին 10 անդամների ընտրությամբ զբաղվելու է անձամբ ինքը։ ՀՀ վարչապետը նշել է խմբի անդամ դառնալու պարտադիր պայմանները
    ▪️Իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին։
    ▪️Գոնե մեկ անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացել են Աստվածաշունչը։
    ▪️Վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել են Մեծ պահքը։
    Ամեն օր աղոթում են։
    ▪️Հավատում են, որ Մայր աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայ առաքելական եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից և համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։
    Փաշինյանը կարծիքով` այս «չափանիշները» կարելի է ստուգել «հոգու աչքերով»։
    @ArmeniaSputnik

  • Արդյո՞ք ունի հեղինակություն Ալլահշուքյուր Փաշազադեն ադրբեջանական հասարակության շ…

    Արդյո՞ք ունի հեղինակություն Ալլահշուքյուր Փաշազադեն ադրբեջանական հասարակության շրջանում
    Ալլահշուքյուր Փաշազադեն Ադրբեջանում ամենավարկաբեկված և ադրբեջանական հասարակության համար բացարձակ անընդունելի հանրային դեմքերից է մի քանի պատճառով։

    Պատճառ 1 / էթնիկական

    🔷 Ալլահշուքյուր Փաշազադեին Ադրբեջանի թուրքերը կամ պայմանական «էթնիկ ադրբեջանցիները» չեն ընդունում, որովհետև նա ազգությամբ թալիշ է և կա նաև 1993թ. նկարահանված խոստովանական տեսահոլովակը, որտեղ վերջինս հայտարարում է, որ ինքը թալիշ է։
    🔷Բայց Փաշազադեին չեն սիրում ու չեն ընդունում նաև թալիշները, որովհետև վերջինս իր եղբոր՝ Ջավանշիր Փաշազադեի հետ, հանուն պաշտոնի, փողի և ունեցվածքի, ուրացել է իր ազգությունը և դադարել է իրեն համարել թալիշ։ Ավելին, թե′ Ալլահշուքյուրը, թե′ նրա եղբայր Ջավանշիրը Ադրբեջանի թյուրք ազգայնական էլիտայի հետ մասնակցել են Թալիշական Ազգային Շարժման առաջնորդների և ակտիվ դեմքերի հետապնդումներին, նաև ցուցմունքներ են տվել թալիշ ժողովրդի իրավունքների համար պայքարող մարդկանց դեմ։ Սրանք նույնպես արձանագրված են փաստերով, և անհրաժեշտության դեմքում Caspian Frontier ալիքը կհրապարակի դրանք։
    Պատճառ 2 / Հակակրոնականություն և հեթանոսություն
    🔷Ալլահշուքյուր Փաշազադեն հարգված չէ նաև Ադրբեջանի հավատացյալ ժողովրդի կողմից, ընդ որում ոչ սուննիների, ոչ առավել ևս շիաների։ Եթե սուննիների պարագայում ակնհայտ են պատճառները, ապա շիաների դեպքում պատճառները մի քանիսն են։
    ✔️Առաջինը, Փաշազադեն լուռ է մնացել շիա հավատացյալների հանդեպ իշխանությունների կիրառված բոլոր բռնաճնշումների ժամանակ։
    ✔️Երկրորդ, բառ անգամ չի ասել, երբ իշխանությունները շարունակաբար փոփոխություններ են արել «Խղճի և դավանանքի ազատության մասին» օրենքում, արգելել շիա հավատացյալներին նշել աշուրան և թասուան, ավելին երբ Իլհամ Ալիևի ցուցումով հիմնահատակ քանդել են և հողին հավասարեցրել տասնյակ մզկիթներ Բաքվում և այլ վայրերում։
    ✔️Փաշազադեն լուռ է մնացել նաև այն ժամանակ, երբ բազմաթիվ շիայական մզկիթների սպասավորներ ձերբակալվել են՝ Իրանի համար լրտեսության հանիրավի մեղադրանքով, և արդյունքում հարյուրավոր մզկիթներ կամ մնացել են առանց հոգևոր սպասավորների կամ հանձնվել են Բաքվի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը ավարտած, բայց շիայական ծեսից ու Ղուրանից առանձնապես չհասկացող ուսանողներին, որոնք մզկիթներում նամազ կարդալու փոխարեն՝ զբաղված են ոգելից խմիչքներ խմելով և թղթախաղով։
    ✔️Փաշազադեն լուռ է մնացել նաև այն ժամանակ, երբ Իլհամ Ալիևի ցուցումով պղծվել են շիայական տասնյակ մզկիթներ՝ Հեյդար Ալիևի արձանը կամ կիսանդրին ստիպողաբար դրանցում տեղադրելով։ Caspian Frontiers ալիքի գլխավոր լուսանկարը հենց դրա ապացույցներից է (լուսանկարի պատմություն տես այս հղմամբ
    Պատճառ 3 / Կոռուպցիա
    🔷Ալլահշուքյուր Փաշազադեն իր ողջ ընտանիքով, ներառյալ եղբայրը՝ Ջավանշիրը, որդիները և փեսաները թաղված են կոռուպցիայի մեջ, և սա է ահա այն հիմնական պատճառը, որ ադրբեջանական հասարակությունն ատում է Փաշազադեին և նրա ընտանիքին։
    🔷Տարբեր տարիների ընթացքում հրապարակվել են Փաշազադեի՝ արտասահմանում ունեցած անշարժ գույքի մասին տեղեկություններ, որոնք միայն Չեխիայի տարածքում գերազանցում են մի քանի հարյուր միլիոն ԱՄՆ դոլարը։
    🔷Փաշազադեի որդուն է պատկանում Ադրբեջան ոգելից խմիչքների ապօրինի ներկրման մենաշնորհը և այլն։
    🔷Ընդհանրապես, Ադրբեջանում կոռուպցիայի հետ կապված, Փաշազադեի անունն ավելի շատ է հոլովվել, քան անձամբ Իլհամ Ալիևինը և նրա ընտանիքինը։
    Այս ամենից զատ, մարդիկ նաև զզվում են Փաշազադեի կրավորական և քծնող վերաբերմունքից, որ ունի նա Ալիևի նկատմամբ։ Դա նույնպես հաճախ է նկարահանվում, ցուցադրվում սոցիալական ցանցերում և ամենասուր ձևով ծաղրվում։
    Լուսանկարում Փաշազադե եղբայրներն են։
    📝@caspian_frontiers