❗️❗️Լիբանանը՝ Իսրայելի դաժան հարվածներից հետո։
🔻Զոհերի թիվը ժամ առ ժամ աճում է։
🔻Զոհերի թիվը ժամ առ ժամ աճում է։
«Իլհամ Ալիեւի վրացական այցի համատեքստում արժե ուշադրության արժանացնել այն պրոցեսները, որ ծավալվում են թե Հայաստանի ներսում, թե Հայաստանի շուրջ: Սա իհարկե բոլորովին չի նշանակում, թե Ալիեւը հենց դրանց համար էլ այցելել է Վրաստան: Նրա օրակարգն այդ առումով իհարկե տարողունակ է եւ Վրաստանի հետ ունի քննարկելու շատ բան:
Բայց այդ շատ բանի համատեքստում էլ ուշադրության արժանացնենք մի միտք, որ օրեր առաջ բարձրաձայնեց Հայաստանի խորհրդարանի ընտրությանը մասնակցության հայտ ներկայացրած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ աբխազական երկաթուղու գործարկման հարցի վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել էր, որ դեռեւս 2003 թվականին՝ իր նախագահության շրջանում, սկսել էին այդ մասին խոսակցություն ռուսների, վրացիների եւ նույնիսկ աբխազների հետ, ու համենայն դեպս կար ընդհանուր դրական մթնոլորտ, բայց հետո Վրաստանում «Վարդերի հեղափոխությունը» փոխեց ամեն ինչ:
Ռոբերտ Քոչարյանը իր մասնակցությամբ փոդքաստում բարձրաձայնեց ներկայումս հարցը կրկին օրակարգ բերելու պատեհության մասին, նշելով դրա ուղղությամբ աշխատելու կարեւորության ու անհրաժեշտության հանգամանքը: Սա իհարկե չի նշանակում, թե այս հարցը «հալած յուղ» է: Բայց քաղաքականությունը, այն էլ ռեգիոնալ, «հալածծ յուղերի» մասին չէ, այլ հենց ճանապարհներ հարթելու, օրակարգեր ձեւավորելու:
Իսկ, հաշվի առնելով այն, որ Հայաստանում ընտրական միջավայրը ներկայումս ակնհայտորեն «սովորական» չէ, ու դրանից ազատ՝ Պուտին-Փաշինյան հանդիպումն էր ցույց տվեց, որ Ռուսաստանի մոտեցումներն ու գնահատականներն էլ «սովորական» չեն, Ադրբեջանը անկասկած ուշադրության է արժանացնելու Հայաստանում բարձրաձայնվող ցանկացածծ հարց կամ գաղափար, որը «շրջանցում» է Բաքվից Հայաստանի կախվածությունը: Ուշադրության է արժանացնելու, եւ իհարկե փորձելու է հակազդել այդ հեռանկարներին ամեն գնով, որպեսզի Հայաստանի լոգիստիկան լինի ադրբեջանական գերիշխող ներկայությամբ:
Այս հարցը միշտ լինելու է Վրաստանի ուղղությամբ Բաքվի հիմնական աշխատանքային թեմաներից մեկը: Տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանի համար պետք է առանցքային լինի հակառակը՝ Բաքվի գերիշխանություն թույլ չտալը: Բայց, ներկայիս կառավարող ուժն իր քաղաքականությամբ վաղուց է դուրս եկել Հայաստանի ռազմավարական պետական շահի տրամաբանությունից՝ կամա, թե ակամա»,- այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
@armgeopolitic
🇦🇿🇹🇷 Еще одна структура ОТГ с неочевидным будущим
🗺 В Баку страны Организации тюркских государств договорились о создании Тюркской сети судебно-экспертных учреждений. Формально речь идёт о новой площадке для координации и обмена данными между профильными…
«Это “честное высказывание” в глазах части общества воспринимается как достоинство»,
— подчеркнул политолог в эфире CivilNet, добавив, что подобная риторика хорошо вписывается в логику избирательной кампании. При этом сложные вопросы — от исторических споров до последствий войны 2020 года — в массовом восприятии отходят на второй план, уступая место более простым и понятным образам.
В то же время Искандарян предупреждает: реальные контуры российско-армянских отношений станут ясны лишь после парламентских выборов.
«Реальное отношение [России к Армении] мы увидим после 7 июня»,
— отмечает он, указывая на наличие системного кризиса в армяно-российских отношениях. Нерешённые вопросы касаются энергетики, коммуникаций и торговли, и эти проблемы могут как сохраняться, так и обостряться.