«Աբովյան Time»․ Հայկական, ռուսական և եվրոպական լրահոսը բուռն քննարկում է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, այնտեղ տեղի ունեցած բանակցությունները։
Հայկական կողմը բանակցությունները գնահատել էր որպես դրական և բովանդակալից, այդուհանդերձ արձագանքը ավելի շատ հետցնցումներ է հիշեցնում։ Առանցքում, դե իհարկե, «ԵԱՏՄ, թե ԵՄ» թեման էր: Այս երկու հակոտնյա մաքսային միությունների անհամատեղելիության մասին ՌԴ-ից հաճախ ենք լսել․ այս անգամ էլ, ևս մեկ անգամ, անձամբ՝ ՌԴ նախագահից։ Ընդ որում, անգամ անառողջ միտքը չի կարող դա վերագրել շանտաժի, քանի որ խոսքը կանոնակարգ անհամատեղելիության մասին է։ Եթե հակիճ վերապատմենք բանակցությունները, ապա Հայաստանն ասում է՝ ԵԱՏՄ-ում կմնանք այնքան, մինչև համապատասխանենք ԵՄ չափորոշիչներին և գնանք ԵՄ, իսկ Ռուսաստանն ասում է՝ գնացեք, միայն թե ո՛չ Ռուսաստանի Դաշնության տրամադրած արտոնությունների՝ պրեֆերենցիաների հաշվին։ Սա մանիպուլացնելու կամ նենգափոխելու բոլոր փորձերը բանական բանավեճում արդյունավետ չեն կարող լինել։
Իսկ ինչ «բանակցություններ» են հայաստանցիների՞ մտքում՝ արդյո՞ք մի քանի հազար հայաստանցու համար գայթակղիչ ԵՄ առանց վիզայի մուտքի արտոնությունն ավելին է, քան ՌԴ-ում աշխատանքային ու տնտեսական մեծ ու շահավետ շուկան՝ մի քանի միլիոն մարդու համար։
Եվ ի վերջո՝ Հայաստանի Հանրապետությունը ունի՞ Եվրամիություն առանց վիզայի մուտքի արտոնություն․․․․ կամ թեկուզ մուտքի վիզա։
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM