«Աբովյան time»․ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը ավելի շատ հարցեր է առաջացնում․ ակնհայտ է, որ լուծարումը ձեռնտու էր Ադրբեջանին։ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ միջազգային ընդունված հարթակն էր, որը, ըստ էության, պաշտպանում էր արցախահայության իրավունքները։ Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, բացի Արցախի բուն հարցի կարգավորման գործառույթը, նաև կարևորագույն դեր էր խաղում Հայաստանի անվտանգային ճարտարապետության համար, իսկ հաշվի առնելով իշխանության կողմից հրապարակված փաստաթղթերը՝ առաջարկներով, որոնք տարբեր տարիներին Մինսկի խումբը ներկայացրել էր, ապա ակնհայտ է դառնում, որ գրեթե բոլոր առումներով Մինսկի խումբը չափազանց ձեռնտու էր մեզ։
Ինչու՞ հայկական կողմը համաձայնեց Խմբի լուծարմանը, ինչու՞ էր իշխանությունների կողմից միտումնավոր նվազեցվում Մինսկի խմբի նշանակությունը։ Ինչու՞ էր Մինսկի խմբի գործունեությունը մանիպուլացվում, իբր Մինսկի խումբը ոչ մի բանով չի զբաղվել։ Իրականում սա հերթական ցավոտ զիջումն էր, որը զրկում է մեզ միջազգայնորեն ընդունված հարթակից, որտեղ մենք կարող էինք առաջ մղել հայկական շահը։ Այս հարցերի պատասխանը գոյություն չունի առայժմ։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm |
🔴🔴 106.0FM