Մի բան ֆիքսեք մեկընդմիշտ, երկրորդ անգամ սա չեմ կրկնելու։
Դաշնակցության նկատմամբ պատմական պատկառանքով հանդերձ, որ ենթադրում է փոխադարձություն ՝ ես ավելի խորն ու անձնական պատճառ ունեմ այդ կուսակցության նկատմամբ կարմիր գծեր հնարավորինս չխախտելու համար։
Դա իմ մնացած ընկերները չեն, որոնց դիրքավորումը երբեմն, իսկ վերջերս՝ ավելի հաճախ տարակուսելի է, ընկերական չէ, հեչ ընկերական չէ։
Ձեր հետ ես տեսականորեն դեռ կարող եմ խոսել, վիճել, կշտամբել ու նեղվել։
Պատճառը իմ լուսահոգի ընկերն է, ում հետ այս հարցերը քննարկել այլեւս չեմ կարող, նեղանալ չեմ կարող, բարիշել նույնպես չեմ կարող։
Ով հուղարկավորվեց ՀՅԴ դրոշով պարուրված։ Ով իմ համար բացի հարազատ լինելուց, Դաշնակցական էր, բառիս դասական արժեքով։
Մի բզբզեք, տղերք։ Եվ ֆիքսեք՝ ես տաբուներ ունեմ։
Արմեն Աշոտյան