«Ժամանակին Թուրքիան բանակցությունների ընթացքում ասում էր՝ եթե Արցախի մի-երկու գյուղից հայկական զորքերը հանեք, մենք սահմանը կբացենք։ Բայց տեսանք, որ հիմա ամբողջ Արցախը փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ է, բայց սահմանը շարունակում են փակ պահել։ Քանի՞ երկիր գիտեք, որ իրար հետ խաղաղություն են հաստատել, բայց սահմանները շարունակում են փակ մնալ։ Ինչո՞ւ են Ադրբեջանը, Թուրքիան դեռ փակ պահում սահմանը»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն է։
«Չկա աշխարհի քարտեզին մի օրինակ, որտեղ խաղաղություն է հայտարարվում, բայց իրականությունը չի փոխվում՝ սահմանները փակ են, գերիները հետ չեն գալիս, տարածքները օկուպացված են։ Հասկանու՞մ եք, ես ուղղակի վատ եմ զգում իմ այն հայրենակիցների համար, ում բանականությունը վիրավորելով, մանիպուլյացիաներով համոզել են, որ խաղաղություն արդեն եկել է։ Ու հիմնական շեշտադրումը մի կոմպոնենտի վրա է՝ «չեն կրակում»։ Չեն կրակում՝ այո՛, փաստ է, որոշ ժամանակահատված է՝ չեն կրակում։ Բայց դա ընդամենը մեկ կոմպոնենտ է, որը ցանկացած պահի կարող է փոխվել։ Եթե այսօր չեն կրակում, կարող են վաղը կրակել։ Իսկ եթե մնացած կոմպոնենտների վրա չես աշխատում, համապատասխան միջավայր չես ձևավորում, ապա որքան էլ հիմա չկրակեն, մի օր կրակելու են»։
🎦զրույցն ամբողջությամբ