Author: Telegram

  • Կադրեր՝ Ազգային Ժողովի 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությու…

    Կադրեր՝ Ազգային Ժողովի 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների հետ Վեհափառի հանդիպումից։
    Ազգային Ժողովի 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին։
  • Վերջում Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն արտահայտեց խմբակցությունների պատգամավոր…

    Վերջում Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն արտահայտեց խմբակցությունների պատգամավորներին Հայոց Եկեղեցու հանդեպ դրսևորած նվիրումի և որդիական սիրո համար հատկապես դժվարին այս շրջանում, երբ տակավին շարունակվում են իշխանությունների կողմից սանձազերծված արշավն ու բռնաճնշումները…
  • https://www.youtube.com/watch?v=wpJ040aw0aUՄենք Կտրիճ Ներսիսյանին չենք ճանաչում …

    Մենք Կտրիճ Ներսիսյանին չենք ճանաչում կաթողիկոս, որ նրա օրհնությունը ստանանք. Հասմիկ Հակոբյան

    #ՀայկականԺամանակ #ՀԺ #armtimes
    Կայք 👉 https://armtimes.com/hy
    Facebook 👉 https://www.facebook.com/HaykakanJamanak
    Facebook 👉 https://www.facebook.com/armtimes.hy
    Telegram 👉 https://t.me/armtimes_com
    Instagram 👉 https://www.instagram.com/armtimes_com/

  • Евро фашисты, осуществившие мечту нацистского ублюдка.Добить и выжечь под корень…

    Евро фашисты, осуществившие мечту нацистского ублюдка.
    Добить и выжечь под корень

  • Наша сила и ресурсы будут стоять рядом с Церковью и не позволят её узурпации: Н…

    🇦🇲 Наша сила и ресурсы будут стоять рядом с Церковью и не позволят её узурпации: Нарек Карапетян
    Фракции «Армения» и «Сильная Армения» после первого заседания парламента 9-го созыва получили благословение Католикоса всех армян Гарегина II в Первопрестольном Святом Эчмиадзине.

    «Мы получили благословение от Католикоса всех армян и, думаю, восполнили тот конституционный пробел, который существовал, пусть даже в нынешнем составе. Надеюсь, вся наша работа в парламенте будет во благо страны, а сам парламент станет центром национальных идей», — сказал руководитель фракции «Сильная Армения» Нарек Карапетян после встречи с Гарегином II.

    Комментируя планы партии «Гражданский договор» по отстранению Патриарха, Карапетян подчеркнул, что этого не допустят.

    «Вся наша сила и ресурсы будут стоять рядом с Церковью и не позволят её узурпации под диктовку внешних сил. Мы видим, что процессы против Церкви навязаны извне и имеют одну цель – вытеснить идею Геноцида из общественной повестки», — отметил новоизбранный депутат, добавив, что власть стремится получить влияние над духовным центром армян.

    Напомним, что первое заседание парламента Армении 9-го созыва прошло сегодня без благословения Католикоса.

  • Крупное ДТП в Котайкской области: направлявшийся на свадьбу «Mercedes G» перевер…

    Крупное ДТП в Котайкской области: направлявшийся на свадьбу «Mercedes G» перевернулся, есть пострадавшие
    Крупное ДТП произошло сегодня, 2 августа, в Котайкской области.
    Примерно в 16:30 на автодороге Гарни — Араратская область, на административной территории Котайкской области, столкнулись автомобили «Mercedes G», направлявшийся на свадьбу, и «Nissan X-Trail».
    Оба автомобиля выехали за пределы проезжей части, «Mercedes G» также перевернулся.
    В результате ДТП 5 человек, которым первыми пришли на помощь граждане и врачи скорой помощи амбулаторного центра Гарни, были доставлены в медицинский центр «Эребуни».
    Telegram-канал: t.me/Armenian_Life

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմ…

    📌Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին։
    ▪️Հանդիպման ընթացքում Կաթողիկոսը խոսել է երկրում առկա ներքին և արտաքին մարտահրավերների, հասարակության պառակտվածության, ինչպես նաև Հայոց Եկեղեցու դեմ իրականացվող «օրինազանց և հակասահմանադրական քայլերի» մասին։
    ▪️Կաթողիկոսը նորընտիր պատգամավորներին կոչ է արել օրենսդիր գործունեության ընթացքում առաջնորդվել ազգային համընդհանուր նպատակներով, աշխատել հանուն Հայաստանի անվտանգության, պետականության ամրապնդման և ժողովրդի բարօրության։
  • Очередной представитель турецкой партии, который, как и турки не признают Католи…

    Очередной представитель турецкой партии, который, как и турки не признают Католикоса
    🚩 SisMasis во всех соцсетях 👇 FB • Instagram • TikTok • YouTube 👉 https://linktr.ee/sismasis

  • Վերջում Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն արտահայտեց խմբակցությունների պատգամավորն…

    Վերջում Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն արտահայտեց խմբակցությունների պատգամավորներին Հայոց Եկեղեցու հանդեպ դրսևորած նվիրումի և որդիական սիրո համար հատկապես դժվարին այս շրջանում, երբ տակավին շարունակվում են իշխանությունների կողմից սանձազերծված արշավն ու բռնաճնշումները, երբ ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի արտահայտության համար առ այսօր կալանքի տակ է մնում ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանը։
    Հանդիպումն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով։
  • Օգոստոսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթո…

    ‼️Օգոստոսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ազգային Ժողովի 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին։
    Նորընտիր պատգամավորների անունից Նորին Սրբությանը ողջունեցին խմբակցությունների ղեկավարներ տիար Նարեկ Կարապետյանն ու տիկին Աննա Գրիգորյանը:
    «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը իր խոսքում նշեց. «Չնայած օրենսդրությամբ սահմանված կարգավորմանը, որ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացմանը ելույթի իրավունք վերապահված է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, այն չէր ապահովվել: Այդ իսկ պատճառով «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը եկել է Մայր Աթոռ` օրհնություն ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսից»։
    «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն արձանագրեց, որ իբրև Հայոց Եկեղեցու զավակներ և նաև ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնի պատգամավորներ, իրենց հոգևոր պարտքն էր այսօր այցելել Վեհափառ Հայրապետին։ «Ցավոք, այս իշխանության ապազգային արշավի պայմաններում, երբ առաջին անգամ մեր պետության պատմության մեջ Վեհափառի պատգամը, աղոթքն ու մաղթանքը չլսվեց ԱԺ անդրանիկ նիստում, պարտավոր էինք սրբագրել կատարվածը», — ընդգծեց նա։
    Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ողջույններն ու օրհնությունը փոխանցեց պատգամավորներին՝ ընդգծելով, որ հայտնի պատճառներով հնարավորություն չի ունեցել ըստ սահմանված կարգի և ձևավորված ավանդության մասնակցելու Ազգային ժողովի անդրանիկ նիստին և բերելու պատգամավորներին Սուրբ Էջմիածնի օրհնությունը և Հայրապետական իր պատգամը։
    Վեհափառ Հայրապետն ի մասնավորի խոսեց երկրում և ազգային կյանքում տիրող մտահոգիչ կացության և առկա ծանր հիմնախնդիրների մասին։
    «Այսօր մեր երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները ենթադրում են նոր փորձություններ, որոնց հաղթահարման հնարավոր ուղիները պահանջում են առավելագույն ջանքեր, պետական ու ազգային կառույցների, մասնագիտական տարբեր ասպարեզներում քաջահմուտ գործիչների համախմբվածություն։ Այս իրավիճակի հանդիման մեծապես մտահոգիչ են նաև ներազգային կյանքում տիրող անհամերաշխությունը, ջլատիչ վնասաբեր գործողությունները, հասարակության պառակտվածությունը, քաղաքական բևեռացումը, նվիրական արժեքների և ընկալումների աղավաղումը, նաև Հայոց Եկեղեցու դեմ գործադրվող օրինազանց, հակասահմանադրական քայլերը, որոնք խոչընդոտում են Եկեղեցու արդյունավոր առաքելությունը ազգային անդաստանում։ Նման անընդունելի երևույթները խարխլում են ազգային միաբանության հիմքերը, Սփյուռք-Հայաստան հարաբերությունները, խաթարում հանրության մեջ փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտը, ժողովրդավարության և օրինականության ամրապնդումը, արդարության ու ճշմարտության գերակայությունը», — նշեց Վեհափառ Հայրապետը։
    Նորին Սրբությունն իր խոսքում նաև ընդգծեց․ «Մենք մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ Եկեղեցի ենք, և այս ամբողջությունն է հուսալի ապավենը աշխարհասփյուռ մեր ժողովրդի գոյատևման ու հարատևության և իղձերի մարմնավորման։
    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր բազմադարյա ծառայության ընթացքում միշտ սատար է եղել ազգին ու հայրենիքին, պետականության առկայության պայմաններում նաև աջակից եղել իշխանություններին՝ կերտելու հզոր ու բարեկեցիկ երկիր և իրականություն դարձնելու երջանիկ ապագայի ազնիվ հույսերը»։ Վեհափառ Հայրապետը շեշտեց, որ Եկեղեցին պիտի շարունակի իր կարողություններով զորավիգ լինել հայոց պետությանը բոլոր բարի իրագործումներում՝ միտված մեր ազգի բարօրության ու առաջընթացի ապահովմանը, հայրենիքի զորացմանն ու պայծառությանը։
    Ազգային ժողովի 9-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց նորընտիր պատգամավորներին օրենսդիր առաքելության մեջ լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանը և հանձնառություններին՝ գործել հանուն հայրենիքի անվտանգության, հայոց անկախ պետականության զորացման և ի բարօրություն ժողովրդի։ Նորին Սրբությունը նաև պատգամեց առաջնորդվել ազգային համընդհանուր նպատակների իրագործման բարձր գիտակցությամբ, ժողովրդին օրինակ ծառայել արդարամտությամբ, պարկեշտությամբ և ազնվությամբ։
    Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը հայցեց Երկնավորից խաղաղ պահել հայոց պետությունը, համախումբ ու անխռով՝ աշխարհասփյուռ հայ ժողովրդին և պատգամավորներին մաղթեց արդյունավոր աշխատանք՝ ի նպաստ մեր երկրի բարգավաճման ու առաջընթացի։
    Վերջում Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն արտահայտեց խմբակցությունների պատգամավորներին Հայոց Եկեղեցու հանդեպ դրսևորած նվիրումի և որդիական սիրո համար հատկապես դժվարին այս շրջանում, երբ տակավին շարունակվում են իշխանությունների կողմից սանձազերծված արշավն ու բռնաճնշումները, երբ ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի արտահայտության համար առ այսօր կալանքի տակ է մնում ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանը։
    Հանդիպումն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով։