Երևանի խցանումների հարցը նույնն է մնացել, իսկ որոշ հատվածներում՝ վատացել։ Քաղաքային իշխանությունները կարմիր և կապույտ գծերի վճարները բարձրացրին՝ պատճառաբանելով, թե դա պետք է բեռնաթափի մայրաքաղաքը։ Սակայն իրականությունն այլ է․ չունենք բեռնաթափված մայրաքաղաք եւ մի բան էլ այսօր քաղաքում Ա կետից Բ կետ հասնելու համար հաճախ անհրաժեշտ է 40-50 րոպե կամ ավելի։
Կարմիր և Կապույտ կետագծերի վարձավճարների թեմայով «Մայր Հայաստանը»՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ երկար և համառ պայքարի արդյունքում, բողոքարկել էր այս որոշումը և ի վերջո Վճռաբեկ դատարանում հաղթել։ Բոլոր այն վարորդները, ովքեր 2024–2025 թվականներին վճարել են կարմիր գծերի համար 160 հազար դրամ, կապույտ գծերի համար 24 հազար դրամ, այժմ կարող են դատարան դիմել և հատուցում ստանալ։
Ստացվում է, որ քաղաքացիներից ավելի շատ գումարներ գանձելու քաղաքականությունը ոչ միայն չի լուծել խցանումների խնդիրը, այլև դատարանի որոշմամբ վիճարկվել է։ Իսկ երևանցիները շարունակում են ամեն օր ժամեր կորցնել ճանապարհներին։
🚗⛔Հասմիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
Երևանի խցանումների հարցը նույնն է մնացել, իսկ որոշ հատվածներում՝…
Երևանի խցանումների հարցը նույնն է մնացել, իսկ որոշ հատվածներում՝ վատացել։ Քաղաքային իշխանությունները կարմիր և կապույտ գծերի վճարները բարձրացրին՝ պատճառաբանելով, թե դա պետք է բեռնաթափի մայրաքաղաքը։…